Մեկնաբանություն.Սաուդյան Արաբիա. միջուկային գաղտնի գործունեություն՝ ՄԱԳԱՏԷ-ի երկակի մոտեցումների պայմաններում
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել Սաուդյան Արաբիայից պահանջել թափանցիկ լինել իր գաղտնի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Նշելով, որ Սաուդյան Արաբիան մշակում և իրականացնում է ոչ թափանցիկ միջուկային ծրագիր, Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Չնայած այն հանգամանքին, որ Սաուդյան Արաբիան NPT- ի անդամ է, և Համապարփակ երաշխիքային պայմանագիրը գործադրման մեջ է, սակայն Ռիադը հրաժարվում է գործակալության վերահսկողության առաջարկից»:
Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը հետապնդում է մի շարք նպատակներ, որոնք, չնայած կարող են ունենալ տնտեսական օգուտներ, սակայն այդ կապակցությամբ կան անորոշություններ, որոնք պետք է այս տեսանկյունից մեկնաբանվեն:
Արաբիայի միջուկային գործունեությունը քննարկելը կարևոր է երկու տեսանկյունից
Առաջին՝ Արաբիան փորձում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն պնդումների քողի տակ գաղտնի իրականացնել իր միջուկային գործունեությունը: Մինչդեռ Իրանի միջուկային գործունեությունը լիովին թափանցիկ է և նույնիսկ սովորական ստուգումներից բացի լիովին գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Սաուդյան Արաբիան 1998 թվականին ստորագրել է NPT դաշինքը, իսկ 2005 թվականին՝ «Փոքր թվաքանակ» անվամբ արձանագրությունը, ինչը նշանակում է՝ տրամադրության տակ ունենալ սահմանափակ քանակությամբ ուրան և պլուտոնիում: Գործակալության գործունեությունն ու ստուգումները մշակվել են հենց այնպիսի հիմքի վրա, որ որևէ կապ չունի այդ երկրի ներկա միջուկային գործունեության հետ:
Երկրորդ՝ Ռիադի իշխանությունների կողմից ատոմային զենքի նկատմամբ մոտեցումը բացահայտ է դարձել, և դրա նպատակը տարածաշրջանում սպառնալիք առաջացնելն է:
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների նախկին ղեկավար և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Օլի Հեյնոնեն, ով Հարվարդի համալսարանի դասախոս է, ասում է. «Սաուդյան Արաբիան միջուկային ծրագրում թափանցիկություն չի դրսևորել: Մենք տեղեկացվել ենք միայն կառուցվելիք միջուկային ռեակտորների քանակի մասին: Նրանք նաև որևէ քայլեր չեն ձեռնարկել հետազոտական ռեակտորներ կառուցելու իրենց ծրագրերի մասին տեղեկացնելու կաակցությամբ»:
Ինչպես ասել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը. «Սաուդյան Արաբիան չունի հետազոտական ակտիվ ռեակտոր, որտեղ կարող է արտադրել դեղին կարկանդակ: Բացի սաուդցիների գաղտնի միջուկային գործողություններից և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքի մերժումից, առկա են մտահոգություններ՝ այդ երկրում գաղտնի միջուկային զենքի ծրագրի գործադրման կապակցությամբ»:
Նման պայմաններում, ՄԱԳԱՏԷ-ի կողմից Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեության նկատմամբ վերահսկողության բացակայությունը կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանայի համար:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել այդ մասին զեկույց ներկայացնել գործակալության անդամներին: Ամեն դեպքում, ՄԱԳԱՏԷ-ն պետք է հեռու մնա վերահսկողության հարցում երկակի մոտեցումներ ցուցաբերելուց, որպեսզի կարողանա կանխել իր հեղինակազրկվելը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian