Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ
Բելառուսի նախագահը տեղեկացրել է,որ Մինսկում կայացած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրն ասել է.«Բելառուսում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեին ձերբակալվել են»:
Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, որոնք նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը:
Բելառուսի նախագահը հավելել է.«Ձերբակալվել են մի խումբ բողոքարարներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեն և նույնիսկ ամերիկացի ամուսիններ, որ աշխատում են ԱՄՆ ԱԳ նախարարությունում»:
Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի կառավարության ընդդիմադիրները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ այդ թվում նաև Բելառուսի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian