Մեկնաբանություն. Իրանը դիմադրության ու ազգային միասնության շնորհիվ, կհաղթահարի բազմաթիվ մարտահրավերներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124101-Մեկնաբանություն._Իրանը_դիմադրության_ու_ազգային_միասնության_շնորհիվ_կհաղթահարի_բազմաթիվ_մարտահրավերներ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, կիրակի օրն իր թվիթերյան էջում գրել է. «Արևմուտքը փորձում է թույլ չտալ որպեսզի Իրանը ռազմավարական համագործակցություն ունենա Արևելքի հետ և երկրի տնտեսությունըհ շարունակի կախվածության մեջ մնալ նավթից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 09:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը դիմադրության ու ազգային միասնության շնորհիվ, կհաղթահարի բազմաթիվ մարտահրավերներ

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, կիրակի օրն իր թվիթերյան էջում գրել է. «Արևմուտքը փորձում է թույլ չտալ որպեսզի Իրանը ռազմավարական համագործակցություն ունենա Արևելքի հետ և երկրի տնտեսությունըհ շարունակի կախվածության մեջ մնալ նավթից»:

Շամխանին հավելել է, որ Իրանն արդեն երկար ժամանակ փորձում է  համագործակցել Արևլքի հետ և երկրի տնտեսությունն ազատել նավային եկամտից: Նա հավելել է, որ Իրանը դիմադրության ու ազգային միասնության շնորհիվ, կհաղթահարի բազմաթիվ մարտահրավերներ:

Հեղափոխության անցած 41 տարիների ընթացքում, ԱՄՆ-ը Իրանին վնասելու նատակով, ոչ միայն Իրանի հարստությունը առգրավել է, այլ պատժամիջոցներ է կիրառել երկրի նկատմամբ՝ իրանցիների վրա ճնշում գործադրելու նպատակով:

Եվ հիմա հարց է ծագում, թե ինչպես պետք է դիմադրել առավելագույն ճնշմանը: Ի պատասխան, Իրանի ազգային անվտանգության գերագույն  խորհրդրի քարուղարը ասել է, որ հարկավոր է ակտիվ դիամդրություն ցուցաբերել, որպեսզի երկրի տնտեսությունն անկախանա նավթային եկամուտներից: Երկրորդ հերթին, Իրանը պետք է ռազմավարական համագործակցություն ծավալի ազդեդցիկ երկրների հետ՝ որպեսզի այդպիսով դիմակայի միակողմանի քաղաքականությանը, որն առկա է աշխարհում:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները նպատակ ունեն ծնկի բերել Իրանին: Իհարկե, պետք է նկատի առնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները երբեք այսքան շատ չեն եղել: Հետևաբար, իրանը պարտավոր է դիմակայել Արևմուտքի առավելագույն  ճնշման  քաղաքականությանն ակտիվացնելով դիմադրողական տնտեսությունը: Միևնույն ժամանակ, Իրանը չի ցանկանում մեկուսանալ: ԻԻՀ ռազմավարությունը հիմնված է այլ երկրների հետ փոխադարձ շահերի վրա, հատկապես այն երկրների, որ ցանկանում են կառուցողական ու բարեկամական կապեր հաստատել այլ երկրների հետ: Հենց այս տեսանկյունից պետք է դիտել Իրանի շփումներն Արևելքի հետ:

Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա համաձայնագիրը, որը ռազմավարական բնույթ ունի, կարելի է  դիտարկել հենց այդ շրջանակում: Չինաստանն ունի խոշոր տնտեսութուն, ինչի շնորհիվ կարողացել է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին: Իրանը նույնպես անկախ ու դիմացկուն է երկիր է, որը չի ենթարկվում ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականությանը: Իրանն ու Չինաստանը մշակել են համագործակցության ծրագիրը, որը թույլ կտա միլիարդավոր դոլարների ներդումներ անել Իրանի էներգետիկ, բանկային, կապի և նավահանգիստների, երկթագծային ոլորտի ծրագրերում: Իհարկե Թեհրանն ունի ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու Թրամփի ագրեսիային դնիմակայելու մեկ այլ ծրագիր: Դա ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելն է: Բնականաբար, Իրանը պետք է առկա հնարավորություններն օգտագործի և ռազմավարական ու երկարատև համագործակցություն ծավալի տարբեր երկրների տնտեսական խմբերի հետ, պաշտպանելով ազգային անվտանգությունն ու շահերը: