ՀՀ ԱԳ նախարարը հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի հետ բանակցությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i12412-ՀՀ_ԱԳ_նախարարը_հաղորդագրություն_է_հրապարակել_Ադրբեջանի_հետ_բանակցությունների_կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար ՝ Էդվարդ Նալբանդյանը մի հաղորդագրություն տարածելով , հայտնել է Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասնությունների մասին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2016 09:25 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի հետ բանակցությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար ՝ Էդվարդ Նալբանդյանը մի հաղորդագրություն տարածելով , հայտնել է Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասնությունների մասին :

Հինգշաբթի ապրիլի 14-ին մի հաղորդագրություն տարածելով , ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է ԼՂ-ի երկարատև հակամարտությանը վերջ դնելուն ուղղված Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասնությունների մասին : Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերով , բանակցելի փաստաթղթերից բացի , անհրաժեշտ բոլոր փաստերը հանձնվել են Վիեննայում ԵԱՀԿ-ի գրասենյակին : Նալբանդյանը նաև նշել է , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային միակ փաստաթուղթը Կազանին վերաբերող փաստաթուղթն է , իսկ մնացած թղթերի քննարկումն անհրաժեշտ չէ : ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է , որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքային բանակցությունների մեկնարկը պետք է հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի պետայրերի կողմից , ապա կողմերը Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ , սկսեն բանակցային գործընթացը :

Հականշական է, որ 2011 թվականի ամռանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է Ռուսաստանի Կազանում : Նիստն ավարտվել է Ադրբեջանի հակառակությամբ և առանց որևէ դրական արդյունքի :

Իրականում ՀՀ ԱԳ նախարարի հաղորդագրությունը կարելի է հայ-ադրբեջանական հակամարտության մասին կրկնվող արտահայտություն գնահատել : Փորձագետների ասածով , հաղորդագրության հրապարակումը համարվում է ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը վերջ դնելու կարևոր քայլերից մեկը : Ղարաբաղյան բախումները վերսկսվեցին ապրիլի սկզբից, որի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց ազատագրել իր տարածքների մի մասը : Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրած առաջարկներն իրականում Երևանի և Բաքվի պետայրերի միջև Մադրիդյան համաձայնության մաս են կազմում : Մադրիդյան համաձայնությամբ , ԼՂ հակամարտության փուլային կարգավորումը դրվելու է երկու երկրի աշխատանքային օրակարգում: Սկզբում Հայաստանը պետք է ազատագրի գրավված տարածքների մի մասը , ապա հակամարտության ադրբեջանցի փախստականները պետք է տուն վերադառնան : Պարզ չէ, սական թե Հայաստանն առաջին փուլում Ադրբեջանի տարածքի ո՞ր մասն է ազատագրելու : Այնուամենայնիվ , Երևանի և Բաքվի պետայրերը տարբեր կարծիքներ ունեն երեք կամ հինգ շրջանների ազատագրման հարցում : 1992-1994 թթ.-ին Հայաստանը հսկողության տակ է ունեցել յոթ շրջաններ , որոնք կազմում են հակամարտելի տարածքի քսան տոկոսը : Չնայած հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անցկացնելու հավանականությանը , փորձագետները լավատեսրոնե են արտահայտվում խնդրի վերջնական լուծման մասին :