ԱՄՆ-ը նահանջել է իր դիրքերից
Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը ՄԱԿ-ի ԱԽ-ում անօգուտ անցան: Եվ հիմա, իր հեղինակությունը պահպանելու և բանաձևի կապակցությամբ նվազագույն աջակցությունը ստանալու համար, նահանջել է իր դիրքերից:
ԱՄՆ-ն փոփոխել է բանաձևի նախագիծը, որում ներառված են 15 ներածական դրույթներ և 35 գործառնական դրույթներ՝ չորս կետերում գրել է Ռոյթերսը:
Ռոյթերսի համաձան, բանաձևի նոր օրինագծում, Իրանի զենքի էմբարգոն կշարունակվի, քանի դեռ ԱԽ-ն այդ կաակցությամբ որոշում չի կայացրել:
Գործակալությունը հավելում է. «Միացյալ Նահանգներն ԱԽ անդամներին կոչ է արել մինչև չորեքշաբթի օրը Նյու Նորքի ժամանակով առավոտյան 10:00-ն հայտնել այդ կապակցությամբ իրենց կարծիքը:
Որոշ աղբյուրների համաձայն, երբ ԱՄՆ-ը հասկացավ, որ հակաիրանական բանաձևի վավերացումն ԱԽ-ում անհնար է, լայնածավալ փոփոխություններ իրականացրեց բանաձևում:
Երեքշաբթի օրը բանաձևը պետք է քվերրակության դրվեր ԱԽ-ում: Սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը հայտարարել է, որ քվեարկությունը հետաձգվել է մեկ շաբաթով:
Ւրանի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է սույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն:
Օրինագծում երկրներին չի պարտադրվում ստորագրել է որևէ փաստաթուղթ: Բանաձևի համաձայն, իրանական ապրանքներ տեղափոխող նավերի նկատմամբ վերահսկողություն չի սահմանվի: Դրա համաձայն, ԻՊՀԿ-ն պատժամիջոից չի ենթարկվում: Սակայն նշվել է, որ Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումն անհրաժեշտ է միաջզգային խաղաղության ու անվտանգության տեսանկյունից:
Նկատի առնելով այս հարցի կապակցությամբ Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորշումը, կարելի է կանխատեսել, որ այս բանձևը նույնպես արդյունիք չի հասնի և ԱՄՆ-ն դժվար թե կարողանա ձեռք բերել ԱԽ մշտական 9 անդամների համաձայնությունը:
Այս օրինագիծն ուղղված է եվրոպայան երկրների գոհունակությունը ձեռք բերելուն, քանի որ նախորդն արժանացել էր նրանց քննադատությանը:
Բրիտանացի լրագրող Կատրինա Մենսոնի ասելով. «Թրամփի կառավարությունն առաջին օրինագծում ոչ դիվանագիտական քայլ կատարեց և ներկայացրեց բանաձև, որը նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցները չըդնունեցին: Մինչ օրս, ԱՄՆ-ի կառավարությունը, մեծացնելով ճնշումը, փորձում է Իրանի զենքի էմբարգոն մշտական դարձնել և ԱԽ-ում ճգնաժամային վճակ ստեղծել: Նա տեղյակ էր, որ ԱԽ-ն չի կարող ընդունել Վաշինգտոնի առաջարկը»: Նա հավելել է, որ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սպառնալիքներն աներևակայելի են: Այդ երկիրն իր դաշնակիցներին պարտադրում է ԱԽ-ում կանգնել Ռուսաստանի ու Չինաստանի կողքին ինչի հետևանքով, ԱՄՆ-ը ավելի կմեկուսանա: Իսկ ճգնաժամը կավարտվի միայն այն ժամանակ, եթե Իրանի զենքի էմբարգոն չեղարկվի:
Իհարկե, Թրամփի կառավարությունը փորձում է Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրել Իրանին զենք վաճառելու ցանկության մեջ, մոռանալով, որ ինքն Արևմտյան Ասիայի երկրներին մեծ քանակությամբ զենք է վաճառում:
Նրանք այնպիսի պայմաններում են տարածաշրջանում սպառազինական մրցավազքի մասին զգուշացնում, մոռանալով որ Իրանն արդեն երկար տարիներ սպառազինական պատժամիջոցների է ենթարկված, ինչի պատճառով, հենվելով իր ներքին ուժի վրա, ինքնաբավության է հասել այդ ոլորտում: