Մեկնաբանություն. Թուրքիան քննադատել է Մինսկի խմբին
Բաքվի իշխանությունները և ազերի շատ փորձագետներ մշտապես քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն անուշադրության մատնելու պատճառով: Թուրքիան նույնպես քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը:
Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մինսկի խմբի համանախագահները ոչ մի ջանք չեն գործադրում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»:
Անկարա կատարած իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում, Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիները պարզ են, և այդ կապակցությամբ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ»:
Այդ հանդիպումից հետո, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները, որոնք միջնորդական դեր են ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ոչ մի ջանք չեն գործադրում հակամարտության կարգավորման համար»:
Չնայած Թուրքիայի կառավարության պաշտոնյաները Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում են Ադրբեջանին, բայց պետք է ասել, որ կասկած չկա, որ Անկարայի իշխանությունները շահում են հայ-ադրբեջանական հակամարտության չլուծված մնալուց, քանի որ դա բխում է Թուրքիայի շահերից:
Ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Արևմուտքի անտարբերությունը համահունչ է օտարերկրյա պետությունների ու տարածաշրջանից դուրս գտնվող երկրների շահերին: Հայ-ադրբեջանաակն հակամարտության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը նույնպես ավելի համահունչ է Արևմուտքի դիրքորոշմանը:
Թվում է, որ Անկարայի պաշտոնատարները կոշտ հայտարարություններ անելով Հայաստանի դեմ և Ադրբեջանի շահերից բխող հարցեր առաջ քաշելով, փորձում են Ղարաբաղյան հակամարտության ընթացիկ գործընթացում առավելագույնս ապահովել Թուրքիայի շահերը:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, որ Հայաստանի հետ բախումների ու լարվածությունների գործընթացում հայտնվել են Ադրբեջանի մուսուլման ժողովրդի մեծ ճնշումների տակ, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը փորձում են այդ խմբին ստիպել քայլեր ձեռնարկել:
Ադրբեջանի նախագահի նախկին օգնական և քաղաքագետ Էլդար Նամազովը համոզված է.«ԼՂ-ի շուրջ բանակցություններն այլևս ապարդյուն են և եկել է Հայաստանի դեմ լուրջ ու կտրուկ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Թվում է, թե Ադրբեջանը, որը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել բանակցություններում, այժմ համոզված է, որ դիմացի կողմը հատել է բոլոր կարմիր գծերը»:
Հաշվի առնելով Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, Մինսկի խմբի համանախագահների իրական դիրքորոշումը,չի թվում, որ Մինսկի խմբում ներգրավված ներկայիս համանախագահները կարողանան հակամարտության կարգավորման հարցում որևէ արդյունքի հասնել:
Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ,որ Իլհամ Ալիևի կառավարության կողմից էժան էներգիա արտահանելու և Թուրքիան էներգետիկ հանգույց դարձնելու Անկարային տրված արտոնությունները՝ անցած քանի տարիների ընթացքում Անկարայի իշխանություններին մղել են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Բաքվի կառավարությանը: