Մեկնաբանություն. ԱՄՆ-ի ձախողումը ԱԽ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124317-Մեկնաբանություն._ԱՄՆ_ի_ձախողումը_ԱԽ_ում
2019 թվականից սկսած, ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ: Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն , լրանում է սույն թվականի հոկտեմբերին՞:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2020 08:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ի ձախողումը ԱԽ-ում

2019 թվականից սկսած, ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ: Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն , լրանում է սույն թվականի հոկտեմբերին՞:

Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը ՝  2 կողմ և 2 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, չի հաստատվել Անվտանգության խորհրդի կողմից:

ԱՄՆ-ն և Դոմինիկյան հանրապետությունը կողմ են քվեարկել բանաձևին, Չինաստանը և Ռուսաստանը՝ դեմ, իսկ մյուս անդամները ձեռնպահ են մնացել:

Այսպիսով, Իրանի զենքի էմբարգոն կավարտվի 2020 թվականի հոկտեմբերին ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Անվտանգության խորհրդում երկրի ծանր պարտությունից հետո հայտարարության մեջ նշել է, որ մերժվել է «ողջամիտ բանաձև»:

Հայտարարության մեջ Պոմպեոն վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքները, հիասթափություն և զայրույթ հայտնելով  Վաշինգտոնի  ջանքերի ձախողման կապակցությամբ, և հավելելով, որ իր երկիրը կշարունակի այդ ուղությամբ տարվող  ջանքերը:

Պոմպեոյի հայտարարությունը վկայում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նկատմամբ ԱՄՆ-ի  եսակենտրոն մոտեցման մասին: Այդ երկիրը համոզված է, որ միջազգային kառույցները պետք է գո8ծեն իր շահերի ուղղությամբ, հակառակ դեպքում, կենթարկվեն ԱՄՆ-ի սուր քննադատություններին: Բացի այդ, ԱՄՆ-ը դուրս է եկել բոլոր այն կառույցներից, որոնք հրաժարվել են գործել միայն իր շահերի ուղղությամբ:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի բանաձևը և Իրանի զենքի էմբարգոյի ավարտի հետևանքների վերաբերյալ Թրամփի հայտարարությունները  չընդունեցին նաև Վաշինգտոնի գործընկերներն ու դաշնակիցները:

4+1 խմբի անդամ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, որոնցից երկուսը՝ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ են, մտահոգություն են հայտնել ապակայունացնող քայլերի և Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հետևանքների կապակցությամբ: Այդ երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, երեք երկրները հայտարարություններում ընդունել են, որ  ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը չի կարողացել շահել Անվտանգության խորհրդի անդամների աջակցությունը:

Մյուս կողմից, ինչպես նախկինում կանխատեսվում էր, Ռուսաստանը և Չինաստանը,   որոնք դեմ էին ԱՄՆ-ի հեգեմոնությանը և միակողմանիությանը, դեմ քվեարկեցին Վաշինգտոնի առաջարկած բանաձևին: Սա ցույց է տալիս, որ միջազգային համակարգում ձևավորվել է ուժեղ հոսանք, որը կտրականապես դեմ է և դիմադրում է Միացյալ Նահանգների իռացիոնալ և ապօրինի պահվածքին: