Մեկնաբանություն - Թեհրանը պատրաստ է օգնել Լիբանանին
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը մեկնել է Բեյրութ, ուրբաթ օրը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ, ցավակցելով և համերաշխություն հայտնելով Լիբանանի նախագահին և ժողովրդին, ընդգծել է. «Իրանը պատրաստ է շարունակել օգնել Լիբանանին»:
Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի պահեստներում որտեղ պահվում էր 2700 տոննա ամոնիումի նիտրատ:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 177 մարդ, վիրավորվել մոտ 6000 հոգի:
Ինչն էլ որ լինի դեպքի պատճառն այն անպայման քննվելու է տարբեր անկյուններից: Բայց այժմ անհրաժեշտ է այս վթարի զոհերին օգնել և վերացնել դրա հետևանքները: Հաշվի առնելով անցյալ տարվա ընթացքում Լիբանանում տեղի ունեցած զարգացումները, եբրայական, արաբական և ամերիկյան եռանկյունու կողմից երկրում անկարգություններ ստեղծելու քայլն անհավանական չի թվում:
Նման պայմաններում ակնկալվում է, որ ներքին ասպարեզում բոլոր քաղաքական կուսակցությունների և Լիբանանի համախմբման հետ համագործակցության արդյունքում, կստեղծվեն կայուն պայմաններ այս երկրի քաղաքական մթնոլորտում: Սիոնիստական ռեժիմի տեսակետից, Բեյրութում տեղի ունեցած պայթյունը Լիբանանի վրա ճնշումը մեծացնելու բացառիկ հնարավորություն է:
Արևմտյան Ասիայի հարցերով վերլուծաբան Սեյեդ Ռեզա Սադր ալ-Հոսեյնին ասում է, որ Սիոնիստական ռեժիմը, հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի ներքին իրավիճակը և փխրուն կառավարությունը, որն առկա է այնտեղ, չի կարող հանդուրժել, որ Լիբանանը կայուն է և այդ պատճառով նա տարբեր եղանակներով փորձել է ապակայունացնել Լիբանանը: Սիոնիստական ռեժիմը վերջին մեկ տարվա ընթացքում հետապնդում էր հարցը տնտեսական համատեքստում և թվում է, որ այժմ մտել է նոր՝ անապահովության փուլ և կարող է կրկին ճնշում գործադրել Լիբանանի վրա ՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում:
Այս զգայուն պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել միջազգային տարածքում ստեղծված մթնոլորտը օգտագործել Լիբանանի հետ կոնվերգենցիայի ստեղծման համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Բեյրութում Լիբանանի կառավարության վարչապետ Հեսան Դիաբի հետ հանդիպման ժամանակ, հավելել է..«Նրանք, ովքեր չարաշահում են Բեյրութի պայթյունը, չեն ցանկանում Լիբանանը լինի կայուն ու միասնական»:
Լիբանանի ժողովուրդը, սակայն, ծանր պահերին դիմակայել դժվարությունները և նրանք անպայման թույլ չեն տա, որ այս երկրի անվտանգությունը, անկախությունը և ինքնիշխանությունը դառնան թշնամիների ձեռքի գործիքը, և նրանք միասնականությամբ և համակրանքով կհաղթահարեն ներկայիս ճգնաժամը: Ստեղծված իրավիճակում ամենակարևոր խնդիրը Լիբանանին միջազգային օգնության շարունակությունն է»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը պայթյունից անմիջապես հետո և բժշկական օգնության առաքեց Լիբանանան և այժմ կրկնապատկել է իր ջանքերը:
Զարիֆն ընդգել է.«Մենք բոլորս տարածաշրջանում համաձայն ենք, որ Լիբանանի անվտանգությունը մեր անվտանգությունն է»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio