Մեկնաբանություն. Անվտանգության խորհրդի 13 անդամներ դեմ են ԱՄՆ-ի պահանջին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124603-Մեկնաբանություն._Անվտանգության_խորհրդի_13_անդամներ_դեմ_են_ԱՄՆ_ի_պահանջին
Մի օր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնական դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու համար, ԱԽ-ի 13 անդամները հայտարարեցին, որ ԱՄՆ-ի պահանջն իրավական հիմք չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2020 14:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Անվտանգության խորհրդի 13 անդամներ դեմ են ԱՄՆ-ի պահանջին

Մի օր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնական դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու համար, ԱԽ-ի 13 անդամները հայտարարեցին, որ ԱՄՆ-ի պահանջն իրավական հիմք չունի:

Անվտանգության Խորհրդի հինգ անդամները, ներառյալ  Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան և 4 + 1 խմբմի մնացած անդամները, Իրանի հետ միասին, իրենց ընդդիմությունն են հայտնել ՀԳՀԾ-ի հարցովՎաշինգտոնի միակողմանի քաղաքականությանը:

Թրամփի վարչակազմը կարծում էր, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևը չհաջողվելուց և ձգանի մեխանիզմը չընդունող երկրների դեմ ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի հնչեցրած սպառնալիքներից հետո, Անվտանգության Խորհրդի անդամների մեծ մասը, հատկապես ոչ մշտական ​​անդամները, կնահանջեն Վաշինգտոնի դիմաց: Այնուամենայնիվ այժմ ակնհայտ է, որ Վաշինգտոնը սխալվում էր: Նույնիսկ Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգներին:  Հարավային Աֆրիկայի, Թունիսի, Նիգերիայի, Սենթ Վինսենտի և Գրենադայի և Վիետնամի ներկայացուցիչները, Անվտանգության խորհրդին ուղղված նամակներով դեմ են արտահայտվել «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի որոշմանը: Չորս երկրները համատեղ նամակում նշել են.«ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ-ն իրավասու չէ վերականգնել 2231 բանաձևում նշված հակաիրանական պատժամիջոցները  և որ իրավասություն չունի գործարկել  «ձգանի մեխանիզմը»:

Սա ցույց է տալիս, որ փոքր երկրներն այլևս  չեն վախենում ԱՄՆ սպառնալիքներից և ընդգծում են ԱՄՆ-ի պահանջների անօրինականությունը»:

The New York Times- ը վերլուծության մեջ գրել է.«ԱՄՆ դաշնակիցներն ու թշնամիները հրաժարվել են ընդունել Թրամփի վարչակազմի պահանջն ՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կապակցույամբ և դա թուլացնում է ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությունը»: Սակայն Վաշինգտոնը պնդում  է իր միակողմանի  մոտեցումը:

Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Բելգիան, ինչպես նաև այլ անդամ պետությունները Դոմինիկյան հանրապետությունից բացի, նամակներ են գրել Անվտանգության խորհրդին և  հայտարարել են, որ ԱՄՆ գործողությունները որևէ իրավական հիմք չունեն: Մինչ այժմ Անվտանգության խորհրդի չորս մշտական ​​անդամ և յոթ ոչ մշտական ​​անդամներ դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի պահանջին:

ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը թվիթերում գրել է, որ չենք կարող հեռանալ ՀԳՀԾ-ից, ապա փնտրել դրա առավելությունները: «Ամերիկա առաջ» կարգախոսը փաստորեն դարձել է «միայնակ Ամերիկա»:

Արտաքին քաղաքականության մեջ որդեգրած միակողմանիությունը, քան մեկուսացնի Իրանին, ավելի է մեկուսացրել ԱՄՆ-ին: