Մեկնաբանություն. Անվտանգության խորհրդի 13 անդամներ դեմ են ԱՄՆ-ի պահանջին
Մի օր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնական դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու համար, ԱԽ-ի 13 անդամները հայտարարեցին, որ ԱՄՆ-ի պահանջն իրավական հիմք չունի:
Անվտանգության Խորհրդի հինգ անդամները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան և 4 + 1 խմբմի մնացած անդամները, Իրանի հետ միասին, իրենց ընդդիմությունն են հայտնել ՀԳՀԾ-ի հարցովՎաշինգտոնի միակողմանի քաղաքականությանը:
Թրամփի վարչակազմը կարծում էր, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևը չհաջողվելուց և ձգանի մեխանիզմը չընդունող երկրների դեմ ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի հնչեցրած սպառնալիքներից հետո, Անվտանգության Խորհրդի անդամների մեծ մասը, հատկապես ոչ մշտական անդամները, կնահանջեն Վաշինգտոնի դիմաց: Այնուամենայնիվ այժմ ակնհայտ է, որ Վաշինգտոնը սխալվում էր: Նույնիսկ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգներին: Հարավային Աֆրիկայի, Թունիսի, Նիգերիայի, Սենթ Վինսենտի և Գրենադայի և Վիետնամի ներկայացուցիչները, Անվտանգության խորհրդին ուղղված նամակներով դեմ են արտահայտվել «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի որոշմանը: Չորս երկրները համատեղ նամակում նշել են.«ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ-ն իրավասու չէ վերականգնել 2231 բանաձևում նշված հակաիրանական պատժամիջոցները և որ իրավասություն չունի գործարկել «ձգանի մեխանիզմը»:
Սա ցույց է տալիս, որ փոքր երկրներն այլևս չեն վախենում ԱՄՆ սպառնալիքներից և ընդգծում են ԱՄՆ-ի պահանջների անօրինականությունը»:
The New York Times- ը վերլուծության մեջ գրել է.«ԱՄՆ դաշնակիցներն ու թշնամիները հրաժարվել են ընդունել Թրամփի վարչակազմի պահանջն ՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կապակցույամբ և դա թուլացնում է ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությունը»: Սակայն Վաշինգտոնը պնդում է իր միակողմանի մոտեցումը:
Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Բելգիան, ինչպես նաև այլ անդամ պետությունները Դոմինիկյան հանրապետությունից բացի, նամակներ են գրել Անվտանգության խորհրդին և հայտարարել են, որ ԱՄՆ գործողությունները որևէ իրավական հիմք չունեն: Մինչ այժմ Անվտանգության խորհրդի չորս մշտական անդամ և յոթ ոչ մշտական անդամներ դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի պահանջին:
ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը թվիթերում գրել է, որ չենք կարող հեռանալ ՀԳՀԾ-ից, ապա փնտրել դրա առավելությունները: «Ամերիկա առաջ» կարգախոսը փաստորեն դարձել է «միայնակ Ամերիկա»:
Արտաքին քաղաքականության մեջ որդեգրած միակողմանիությունը, քան մեկուսացնի Իրանին, ավելի է մեկուսացրել ԱՄՆ-ին: