Մեկնաբանություն. Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազան տեղակայելու հետևանքները
Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազա տեղակայելու հարցը հերթական անգամ հայտնվել է տարածաշրջանի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Այն դեպքում, երբ որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ մոբիլիզացվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում թուրքական ռազմազա հիմնելու նպատակով, Անկարայի ԶԼՄ-ները Արասի հյուսիսային հատվածում Թուրքիայի ռազմական ներկայությունը գնահատում են, որպես Ռուսաստանի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերությունների նախադրյալ:
Հարկ է նշել, որ Թուրքիայի լրատվամիջոցները, հատկապես Էրդողանի կառավարությանը հարող լրատվամիջոցները մշտապես բարձր դիրքից են նայում այլ երկրներում Թուրքիայի ռազմական ներկայությանը և փորձում են Թուրքիային համեմատել տարածաշրջանային ու միջազգային գերտերությունների հետ: Նման համեմատությունների առաջ քաշելը և Սիրիայում ու Իրաքում Թուրքիայի ձախողումները մինչ այժմ լուրջ վնասներ են հասցրել թուրք զինվորականներին ու նրանց ընտանիքներին:
Կասկած չկա, որ Ռուսաստանը դեմ է Ադրբեջանի հանրապետությունում Թուրքիայի ռազմական ներկայությանը, որի լրջանալու դեպքում կարձագանքի Անկարայի այդ քայլին: Ադրբեջանում չնայած թուրքամետ հոսանքին կապված որոշ լրատվամիջոցների քարոզչությանը, լուրջ դեմ են Անկարայի այդ քայլին:
Որպես օրինակ՝ քաղաքական հարցերի փորձագետ և Ադրբեջանի ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Անար Մամադլին «Օսման Ղիզի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր դաշնակիցները: Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար կարող է Ուկրաինայի, Բելառուսի և նույնիսկ Թուրքիայի նման դաշնակիցեր ունենալ, սակայն Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն էլ պետք է չափ ու սահման ունենա: Երբեմն Թուրքիայի աջակցությունը հասնում է ծայրահեղ աստիճանի, ինչը կարող է վնասել Ադրբեջանի շահերին»:
1992-1993 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի փորձը ապացուցել է, որ Անկարայի իշխանությունները չնայած լուրջ կարգախոսներ են հնչեցնում Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ, բայց չեն ցանկանում ներգրավվել հայ-ադրբեջանական պատերազմում: Մինչդեռ թվում է, որ Անկարայի իշխանություններն առավելաբար ցանկանում են տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի առավելությունները ծառայեցնել Թուրքիայի ազգային շահերին:
Այս բնագավառում առկա վայրիվերումներով հանդերձ, պետք է ասել, որ Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազա տեղակայելու հարցն առաջ է քաշվել երկու երկրի համատեղ զորավարժությունից և Արասի հյուսիսային հատվածում թուրք զինծառայողների ու զինտեխնիկայի մնալուց հետո: Թուրքիայի իշխանությունները 1990-ական թվականներից հետո, մեծ ջանք են գործադրել Հարավային Կովկասում ռազմական ներկայություն ունենալու համար: Մինչդեռ Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի նման երկրներում Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն Անկարայի սպասելիքները չի արդարացրել, այլև այդ երկրին կանգնեցրել է բազմաթիվ խնդիրների առջև:
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ չնայած Թուրքիայի և Արասի հյուսիսում թուրքամետ հոսանքների լրատվամիջոցների քարոզչությանը, բացառվում է Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազայի տեղակայումը: Այդ քայլին անշուշտ դեմ հանդես կգան Ռուսաստանը և մյուս անկախ երկրները: Հատկապես որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Ռուսաստանն էլ մշտապես դեմ է եղել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio