ՄԱԿ-ը բողոքել է Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման դեմ
Անտեսելով միջազգային հանրության բողոքները, Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում շարունակում է քաղաքատիպ ավանների կառուցումը:
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ը քննադատել է պաղեստինյան տարածքներում սիոնիստական քաղաքատիպ ավանների կառուցումը և հայտարարել է, որ այդ գործընթացի շարունակվելը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ստեֆան Դոգրիքն ասել է.«Վտանգի մեջ է անկախ Պաղեստինի կազմավորման գործեղանակը և Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման պատճառով ավերվում են պաղեստինցիների բնակարանները և նրանք անօթևան են դառնում »:
Ավելի վաղ, նշելով, որ ՄԱԿ-ում արաբական պետությունների ներկայացուցիչների խումբը ստացել է բռնագրավյալ տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցման դեմ բանաձևի նախատեքստը, ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ՝ Ռիադ Մանսուրն ասել է.«Հիշյալ բանաձևի նախատեքստը դատապարտում է Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումը, որպեսզի այդպիսով վերանա անկախ Պաղեստինի կազմավորման և խաղաղության ճանապարհին գոյություն ունեցող արգելքը»:
Սիոնիստական ռեժիմի դեմ միջազգային հանրության տեղաշարժերը սրվեցին այն ժամանակ, երբ Նեթանյահուի կառավարությունն անտեսելով միջազգային բողոքները, համաձայնեց Հորդանան գետի արևմտյան ափին հարյուրավոր հրեաբնակ քաղաքատիպ ավանների կառուցման հետ և այդ նախագծի իրագործումը հանձնեց Իսրայելի պաշտպանության նախարարությանը:
Այդ քայլին հակադարձելով, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի առաջին քարտուղար՝ Սաեբ Արիղաթը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և այդ ռեժիմի պատերազմի նախարար՝ Մուշե Յալունի որոշումը և այդ քայլը պատերազմական ոճրագործություն է բնութագրել:
Այս բոլորն այն դեպքում, երբ մինչ օրս ԱՄՆ-ն հակազդեցություն չի ցուցաբերել և լռություն է պահել Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքատիպ ավանների կառուցումը դատապարտող բանաձևի նախատեքստի նկատմամբ:
Անցյալ տասնամյակներում, ԱՄՆ-ի քաղաքական և ֆինանսական աջակցությամբ, Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում կառուցվել են քաղաքատիպ ավաններ:
Ժնևյան կոնվենցիայի, ՄԱԿ-ի բանաձևերի և միջազգային իրավունքների համաձայն, Պաղեստինյան բռնագրավյալ տարածքներում անօրինական է սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը:
Այդ ավանները կառուցելով, Սիոնիստական ռեժիմը մտադիր է փոխել այդ տարածքների բնակչության կազմը:
Քաղաքատիպ ավանները կառուցվում են պաղեստինյան տարածքներում և անօթևան են դառնում պաղեստինցիները:
Նման պայմաններում, մեծ աղմուկ են բարձրացրել Հորդանան գետի արևմտյան ափին և բռնագրավված Երուսաղեմում քաղաքատիպ ավանների կառուցման նոր ծրագրերը և բողոքի ալիքները հասել են ՄԱԿ:
Այսօր աշխարհը միահամուռ բողոքում է Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությունների դեմ: Այդ ռեժիմը Պաղեստինի բռնազավթումից 7 տասնամյակ անց, շարունակում է իրենց իսկ հայրենիքում անօթևան դարձնել պաղեստինցիներին: