Մեկնաբանություն. Մեդիա հարձակումները Դիմադրության ճակատի հակառակորդների ամենակարևոր ռազմավարությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124896-Մեկնաբանություն._Մեդիա_հարձակումները_Դիմադրության_ճակատի_հակառակորդների_ամենակարևոր_ռազմավարությունն_է
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, երեկ երեկոյան Աշուրայի կապակցությամբ իր ելույթում նշել է, որ մեդիաահաբեկչությունը տարածաշրջանի դիմադրության ճակատի հակառակորդների ամենակարևոր ռազմավարությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2020 14:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մեդիա հարձակումները Դիմադրության ճակատի  հակառակորդների ամենակարևոր ռազմավարությունն է

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, երեկ երեկոյան Աշուրայի կապակցությամբ իր ելույթում նշել է, որ մեդիաահաբեկչությունը տարածաշրջանի դիմադրության ճակատի հակառակորդների ամենակարևոր ռազմավարությունն է:

2000 թվականից առ այսօր, Միջին Արևելքում ուժի գեոպոլիտիկան մեծ փոփոխություններ է կրել և այս տարածաշրջանում դիմադրության դիրքերն ավելի են ամրացել: Նկատի առնելով այս հանգամանքը, պետք է ասել, որ Միացյալ Նահանգները և Սիոնիստական ռեժիմը 2006 թ պատերազմը ձեռնարկեցին Լիբանանի Հեզբոլլահին ոչնչացնելու նպատակով: Սակայն 33 օր տևած պատերազմն ավարտվեց Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի պարտությամբ:  

Բացի ռազմական հաջողությունից, Հեզբոլլահը նաև քաղաքական մեծ հաջողություն արձանագրեց: Այնպես որ ընդդիմադիր կոալիցիան, 2018թ մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեռք բերեց 68 ձայն և կարողացավ խորհրդարանում մեծամասնություն դառնալ: Այս իրավիճակը Եմենում և Իրաքում նույնպես կրկնվեց և դիմադրության ճակատը երկու երկրների քաղաքական ու ռազմական իրադարձություններում կարևոր դեր ստանձնեց: Նկատի առնելով այս իրավիճակը, դիմադրության ճակատի հակառակորդները սկսել են մեդիա հարձակում այս ճակատի դեմ, որպեսզի իրականությունները խեղաթյուրելով, Լիբանանում, Իրաքում, Սիրիայում բոլոր դժվարությունների համար մեղադրեն Դիմադրությանը:

Երկվա ելույթում, անդրադառնալով այս խնդրին, Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է, որ հիմա գոյություն ունի մեդիա կենտրոն, որը տարածում է Հեզբոլլահի ու Դիմադրության մասին սուտ լուրեր: Բացի այդ, Նասրոլլահը նշել է, որ այս մեդիա հարձակումներին մասնակցում են արևմտյան, արաբական ու իսրայելական ԶԼՄ-ներ: Նա նշել է, որ այս ագրեսիային մասնակցում են նաև արաբական ու արևմտյան երկրների դեսպանատաները՝ Լիբանանում և մի շարք այլ երկրներում: Նա նաև նշել է, որ դեսպանատները սուտ լուրեր են տարածում՝ Հեզբոլլահի մասին իրականությունները խեղաթյուրելու և հանրային կարծիքը շեղելու նպատակով ծախսելով միլիոնավոր դոլարներ: Ըստ Նասրոլլահի, վերջին 50 տարիների ընթացքում, նման կիբերհարձակումները, որ ուղղված են Հեզբոլլահի դեմ, աննախադեպ են:

Այսպիսով, Արևմուտքը փորձում է Լիբանանում և Իրաքում և նման այլ երկրներում տնտեսական խնդիրները, կոռուպցիան և ահաբեկչական գործողությունները վերագրել Դիմադրությանը: Դա այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում, այդ երկրներում իշխանությունը և տնտեսական համակարգը եղել է արևմտամետների և  ազատականների ձեռքերում:

Այլ  խոսքով, այն ինչի մասին խոսել է Նասրոլլահը, նպատակ ուներ իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես այն կա: Ի վերջո, պետք է ասել, որ չնայած դիմադրության առանցքը տարածաշրջանում մեդիա ոլորտում ուժ չունի, սակայն ինչպես ասել է Նասրոլլահը, Դիմադրությունը զարգացել է իմամ Հոսեյնի ուսմունքների հիման վրա, որոնց հիմքն ընդդիմությունն է  բռնությանը: Իսկ այս առանձնահատկությունը կարևոր է եղել վերջին 38 տարիների ընթացքում դիմադրության ճակատի հաջողությունների համար, 1982թ Հեզբոլլահի ձևավորումից մինչ օրս: