Մեկնաբանություն. Իրանի ՀՕՊ ուժերը գտնվում են բարձր մակարդակում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124963-Մեկնաբանություն._Իրանի_ՀՕՊ_ուժերը_գտնվում_են_բարձր_մակարդակում
ԻԻՀ պաշտպանական և ռազմական զսպման ցուցանիշներով, հզոր երկիր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2020 07:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի ՀՕՊ ուժերը գտնվում են բարձր մակարդակում

ԻԻՀ պաշտպանական և ռազմական զսպման ցուցանիշներով, հզոր երկիր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Ըստ այդ ցուցանիշների ՝ Իրանը տարածաշրջանում  բարձր դիրք է զբաղեցնում՝ գերժամանակակից հրթիռների և ռազմական տեխնիկայի, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղայնացման շնորհիվ:

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին,  ՀՕՊ ուժերի  հրամանատար բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի հետ  ՀՕՊ օրվա կապակցությամբ հանդիպման ժամանակ, ընդգծել է հակաօդային պաշտպանության կարևորությունը:

Հետհեղափոխական տարիներին Իրանի հակաօդային պաշտպանությունը նշանակալի ձեռքբերումներ է ունեցել հակաօդային պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ ռադարների, հրթիռների և կապի համակարգերի արտադրության ոլորտում: Այս առումով կարելի է նշել առաջատար ռադարային և պաշտպանական այնպիսի համակարգեր, ինչպիսիք են «Խորդադի 15» համակարգը և «Սայադ 2» և «3» հրթիռային և պաշտպանական համակարգերը: «Բավար 373» համակարգը վերջին տարիների մեկ այլ արժեքավոր նվաճումներից է, որի արտադրությունը հնարավոր է դարձել ներքին գիտելիքների  և տեխնոլոգիաների շնորհիվ:

Հեռահար պաշտպանության ոլորտում «Bavar 373» - իգործարկումը մեծ թռիչք է Իրանի համար,  ինչպես ռադարային, այնպես էլ հրթիռային, ՀՕՊ հրթիռային համակարգերի նախագծման և կառուցման ոլորտում: Այս հզոր համակարգերը բազմիցս ցույց են տվել իրենց արդյունավետությունը:

2019-թ հունիսին Global Hawk ընտանիքի ՝ «RQ-4 Global Hawk» ամերիկյան առաջադեմ անօդաչուի մասին   տեղեկատվությունը Խորդադի 3-րդ համակարգին ուղարկելը, և արդյուքնում ԱԹՍ-ի խոցումը, իրանական առաջատար ռադարների կարողության ամենավառ ապացույցն է:

Defence Weekly- ի ռազմական փորձագետ Ջերեմին Բիննին, անդրադառնալով ԱԹՍ-երի արտադրության ոլորտում Իրանի հնարավորություններին, ասում է. «Այս պաշտպանական ուժը վկայում է, որ երբ իրանցիներն իսկապես ներդրումներ են կատարում նման նախագծերում, դուք իսկապես կարող եք հույս դնել դրանց վրա: Մենք դա գիտեինք նրանց բալիստիկ հրթիռների մասին, սակայն ըստ ամենայնի, նույնը վերաբերում է նաև Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին»:

CNN հեռուստաալիքի կայքը,  «Ի՞նչ տեղեկություն է մեզ տալիս 110 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ անօդաչու թռչող սարքի կործանումը Իրանի մասին» վերնագրով հոդվածում գրել է. «Ամերիկացիներն իրենց ամենակարևոր դասերից մեկը սովորեցին 22,000 ոտնաչափ բարձրության վրա»:

2011-ին Իրանի հակաօդային պաշտպանությունը 22,000 ոտնաչափ բարձրության վրա հայտմննաբերեց և խոցեց ամերիկյան «RQ-4 Global Hawk» ռադարախույս  անօդաչու սարքը:

National Interest լրատվական և ռազմական կայքը վերջերս  Իրանի Իսլամական Հանրապետության օդային կարողությունների վերաբերյալ մի հոդվածում գրել էր.

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգը հագեցած է երկու գերժամանակակից ռադարային համակարգերով: Այս  համակարգերի առկայությունը չափազանց դժվարացնում է Իրանի ռազմաօդային ուժերի հետ գործ ունենալու հարցը,  և կարող է դառնալ թշնամու մղձավանջը: Քանի որ հարձակվող ուժը նախ պետք է հնարավորություն գտնի Իրանի ռադարները շրջանցելու համար»:

Պաշտպանական  ու ռազմական աժն անվտանգության պահպանման ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք թույլ են տալիս արագ պատասխանել սպառնալիքներին: Այս տեսանկյունից հակաօդային պաշտպանությունը ոչ միայն պաշտպանական հնարավորություն է, այլ ուժեղ աջակցություն զսպիչ ուժին: Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ Իրանը չի սպասում պատժամիջոցների վերացմանը՝ ազմական ինքնաբավության և անվտանգության ոլորտում անկախության հասնելու  հարցում: