ԻԻՀ առաջնորդի տեսակետը՝ Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
Այսօր կայացած կրթության ու դաստիարակության թեմայով 34-րդ նստաշրջանում, Իրանի կրթության նախարարի, փոխնախարարների և կրթական գերատեսչության տնօրենների ու ղեկավարների հետ տեսահանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այս իրավիճակը երկար չի տևի, բայց դրա խարանը կմնա նրանց ճակատներին, ովքեր մոռացել են Պաղեստինի օկուպացիան և այս երկրի ժողովրդի տեղահանությունը և սիոնիստների ոտքը բացել են տարածաշրջանում»:
Հեղափոխության Գերագույն առաջնորդն իր ելույթումա նդրադարձել է նաև կրթության կարևորությունը «արժանի մարդ դաստիարակելու գործում»:
Առաջնորդի ելույթը վերաբերում է երկու կարոր և ռազմավարական կետերի:
Իր ելույթի այլ հատվածում խոսելով այն մասին, որ Արևմուտքը ցանկանում էր ներթափանցել տարածաշրջանի որոշ երկրների կրթական ու դաստիարակչական ոլորտ արևմտյան կենսակեպրը պարտադրելու նպատակով, որի վառ ապացույցը «2030 փաստաթուղթն» է, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այսօր Արևմուտքի հասարակական փիլիսոփայությունը ձախողվել է նույնիսկ արևմուտքում և նրա կոռումպացված դրսևորումները նկատելի են Հոլիվուդից մինչև Պենտագոն»:
Կարևորելով թշնամու ազդեցության նկատմամբ զգոնությունը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Թշնամին մտադիր է այն նպատակը, որ զինվորականի միջոցով չի կարողանում իրականացնել, 2030 փաստաթղթի նման միջոցներով պատրաստել այնպիսի մարդիկ, որոնք կմտածեն իր նման և կիրականացնեն նրա հետապնդած նպատակները և այդպիսով ենթահող կստեղծեն ժողովուրդներին թալանելու համար»:
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի կառավարությանքայլի վերաբերյալ հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերը նույնպես հիմնված է այս առանցքային կետի վրա, քանի որ ցանկացած սխալ քայլ կարող է թանկ նստել ազգերի ապագայի վրա:
Առաջնորդն ափսոսանք է հայտնել Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններում և իսլամ աշխարհի դեմ ուղղված քայլերչում ԱՄԷ-ի կառավարության համագործակցության կապակցությամբ, դա համարելով դավաճանություն իսլամական աշխարհի, արաբական աշխարհի և տարածաշրջանի նկատմամբ: Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այս իրավիճակը երկար չի տևի, բայց դրա խարանը կմնա նրանց ճակատներին, ովքեր մոռացել են Պաղեստինի օկուպացիան և այս երկրի ժողովրդի տեղահանությունը և սիոնիստների ոտքը բացել են տարածաշրջանում»:
Միացյալ Նահանգները ձգտում է բաց դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ հաստատել Իսրայելի և արաբական աշխարհի միջև ՝ արաբական աշխարհում և իսլամական ումմայի մոտ Սիոնիստական ռեժիմի դիրքն օրինականացնելու համար: Այս ռազմավարությունը հետապնդում է երկու նպատակ.
Առաջին նպատակն է նվազեցնել Դիմադրության ճակատի կարևորությունը և այն փոխարինել փոխզիջմամբ, գործադրելով «դարի գործարք» նախագիծը:
Երկրորդ նպատակը այն երկրների տնտեսությունների դանդաղ փլուզումն է, որոնք կարճաժամկետ կամ երկարաժամկետ հարաբերություններ ունեն Սիոնիստական ռեժիմի հետ:
Այնուամենայնիվ, տարածաշրջանի ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ Իսրայելի հետ շփման միջոցով ոչ մի երկիր չի հասել քաղաքական և տնտեսական կայունության և անվտանգության: Ընդհակառակը, այդ երկրները հայտնվել են ներքին քայքայման և փլուզման եզրին: