Մեկնաբանություն.ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը աննախադեպ ռեկորդ Է սահմանել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125431-Մեկնաբանություն.ԱՄՆ_ի_բյուջետային_դեֆիցիտը_աննախադեպ_ռեկորդ_Է_սահմանել
Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ Դաշնային կառավարության բյուջետային դեֆիցիտը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2020 14:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը աննախադեպ ռեկորդ Է սահմանել

Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ Դաշնային կառավարության բյուջետային դեֆիցիտը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը:

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն իր նոր զեկույցում հայտարարել է,որ Դաշնային կառավարության բյուջեիտային դեֆիցիտը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը և կանխատեսվում է, որ մինչև 10 օր,այսինքն ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը,  այն կհասնի 3 տրիլիոն 300 միլիարդ դոլարի:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի  օրոք  բյուջետային  դեֆիցիտը գրեթե երկու անգամ գերազանցում է ժամանակի նախագահ Բարաք Օբամայի  կառավարության բյուջետային դեֆիցիտին, երբ 2001-2008 թթ.  տնտեսական ճգնաժամը հասել էր գագաթնակետին:  Հանրապետական ​​առաջնորդները միշտ պնդել են կրճատել պետական ​​ծախսերը և  բյուջետային դեֆիցիտը: Այնուամենայնիվ, ԱՄՆ պատմության մեջ բյուջեի աննախադեպ դեֆիցիտի ռեկորդը արձանագրվել  է հանրապետական ​​վարչակազմում:

Իհարկե պետական պաշտոնյաները հայտարարել են,որ տնտեսական ճգնաժամն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով,ինչը խոր ճեղք է առաջացրել կառավարության ծախսերի ու եկամտի միջև: Այնուամենայնիվ Թրամփի կառավարությունը հարկային կրճատումների մասին օրենքի ընդունման վրա պնդելով, նվազեցրել է ԱՄՆ կառավարության եկամուտը: Կանխատեսվել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ն կհայտնվի  10  տրիլիոն դոլարի բյուջետային դեֆիցիտի առջև: 

Բայց տնտեսական բարգավաճման պատրվակով Թրամփը կապիտալիստներին և խոշոր ընկերություններին ազատեց հարկեր վճարելուց և դաշնային կառավարությանը զրկեց մի քանի տրիլիոն դոլար հարկերից: Ավելի քան երկու տարի անց, սակայն, կապիտալիստների հարկային արտոնությունները ոչ միայն չկարողացան խթանել տնտեսական բարգավաճումը,այլև դա Միացյալ Նահանգներին կանգնեցրեց բյուջետային ահռելի դեֆիցիտի առջև: 

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ծագած ճգնաժամը ևս ավելացրեց պետական ծախսերը: Սպիտակ Տունը Կոնգրեսի հաստատմամբ, մինչ այժմ մոտ վեց տրիլիոն դոլար ֆինանսական օգնություն է տրամադրել   գործազուրկներին,  սնանկացման եզրին գտնվող բիզնեսի տերերին և ընկերություններին:Նման ծրագրերի իրականացումը ֆինանսական ծանր բեռ է դրել դաշնային կառավարության ուսերին, և խախտել է այդ երկրի բյուջետային հավասարակշռությունը: Այնուամենայնիվ ԱՄՆ-ի տնտեսությունը գտնվում է ամենածանր  իրավիճակում և այն բարելավելու  ոչ մի հեռանկար չկա:

Հաշվի առնելով  Covid-19-ի  հետևանքով ստեղծված տնտեսական ծանր վիճակը ,մեծ հավանականությամբ գալիք տարում ԱՄՆ կառավարությունը կհարկադրվի մի քանի տրիլիոն դոլար ևս ներդնել շուկաներում,այն հույսով,որ շուտով վերջ կգտնի տնտեսական լճացումը: Ակնկալվում է նաև, որ շատ ձեռնարկությունների փակման պատճառով կանխատեսված  հարկերը չեն գանձվի, և կառավարության եկամուտները կնվազեն:

Այդ իրավիճակն ԱՄՆ պարտքը հասցրել է 26 տրիլիոն դոլարի,ինչն աննախադեպ է: Այդ պարտքը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կգերազանցի ԱՄՆ ՀՆԱ-ն:   Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին  ավելի կխորանան Միացյալ Նահանգներում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով առաջացած սոցիալական ճգնաժամերը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio