Մեկնաբանություն. Թեհրանում կայացել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի արտահերթ նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125536-Մեկնաբանություն._Թեհրանում_կայացել_է_Իսլամական_զարթոնքի_համաշխարհային_ասամբլեայի_արտահերթ_նիստը
Սիոնիստական ​​հանցավոր ռեժիմը ստեղծվել է օկուպացիայի միջոցով, ուստի չունի լեգիտիմություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 08:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թեհրանում կայացել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի արտահերթ նիստը

Սիոնիստական ​​հանցավոր ռեժիմը ստեղծվել է օկուպացիայի միջոցով, ուստի չունի լեգիտիմություն:

Սա պատմական և քաղաքական շրջանակների կողմցի հաստատված փաստ է, որը որևէ ծրագրով կամ փոխզիջման համաձայնագրով չի կարող փոփոխության ենթարկվել: 

2019 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց «Դարի գործարքը»  ծրագիրը:

Այս ամերիկա-սիոնիստական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում, իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, դիմելով հանդիպմանը ներկա ԱՄԷ-ի երեք երկրների, Բահրեյնի և Օմանի դեսպաններին, ասաց. «Մեծ հաճույք է տեսնել ձեզ այստեղ այստեղ, ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր ուղերձ է պարունակում»:

Եվ հիմա այդ քաղաքկանության շրջանակներում, օգոստոսի 13-ին Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից մոտ մեկ ամիս անց, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց Բահրեյնի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

Դարի գործարք նախագծի ներկայացումը և տարածաշրջանի որոշ արաբական երկրների ու սիոնիստների հարաբերությունների կարգավորումը լայնամասշտաբ դավադրության մեկ այլ օղակ է, որի նպատակները պետք է բացատրվեն աշխարհի բոլոր ժողովուրդներին և միջազգային հանրությանը ու պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների ձայնը պետք է հասանելի դառնա աշխարհին:

Այս շրջանակում, այսօր Թեհրանում մեկնարկել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի 13-րդ նստաշրջանը: Հանդիպումն անց է կացվել իսլամական փորձագետների խնդրանքով ՝ տեսակապի ձևաչափով:

Համաշխարհային իսլամական զարթոնքի ասամբլեայի գլխավոր քարտուղարը Ալի Աքբար Վելայաթին, ներկայացնելով վեհաժողովի արտահերթ ժողովի նպատակները, հայտարարել է, որ իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեան իր պարտքն է համարում այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել:

Սիոնիստական ​​ռեժիմի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը  դավաճանություն է պաղեստինցիների պայքարի և սրբազան Երուսաղեմի  նկատմամբ և 1946 թվականից հետո Արաբական լիգայի կողմից ընդունված բանաձևերի դրույթների խախտում:

Արաբական ռեժիմների ղեկավարները, հատկապես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, և ցանկացած այլ արաբական կամ իսլամական երկիր, որը երազում է հարաբերություններ հաստատել Սիոնիստական ​​ռեժիմի հետ, պետք է իմանան, որ հարաբերությունները ռեժիմի հետ, որըն ավելի քան 70 տարի ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները, մեղսակից են դառնում պաղեստինցիների արյունը հեղելու  Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործություններին:

Պաղեստինցիների պայքարի պատմությունը ցույց է տվել, որ չնայած ամերիկյան և իսրայելական հետազոտական ​​կենտրոններում նախագծված խռովությունների ու դավադրությունների վերելքներին ու անկումներին, դիմադրության ճակատն այսօր առավելք ան երբևէ, ավելի համախմբված է Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և սիոնիզմի նկատմամբ ատելությունը տարածաշրջանում և աշխարհում ավելի է մեծանում:

Պաղեստինի ժողովուրդն ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, և այդ կարևոր և անխախտելի սկզբունքի հիման վրա ոչ մի փոխզիջումային ծրագիր չի կարող փոխել Սիոնիստական ​​ռեժիմի բնույթը: Պաղեստինի ճակատագիրը և ապագան որոշողը իսլամական երկրների վճռականությունն ու պաղեստինցիների մաիսնությունն է, ինչը կփոխի գերտերությունների  բոլոր  հաշվարկները: