Մեկնաբանություն. Թեհրանում կայացել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի արտահերթ նիստը
Սիոնիստական հանցավոր ռեժիմը ստեղծվել է օկուպացիայի միջոցով, ուստի չունի լեգիտիմություն:
Սա պատմական և քաղաքական շրջանակների կողմցի հաստատված փաստ է, որը որևէ ծրագրով կամ փոխզիջման համաձայնագրով չի կարող փոփոխության ենթարկվել:
2019 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց «Դարի գործարքը» ծրագիրը:
Այս ամերիկա-սիոնիստական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում, իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, դիմելով հանդիպմանը ներկա ԱՄԷ-ի երեք երկրների, Բահրեյնի և Օմանի դեսպաններին, ասաց. «Մեծ հաճույք է տեսնել ձեզ այստեղ այստեղ, ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր ուղերձ է պարունակում»:
Եվ հիմա այդ քաղաքկանության շրջանակներում, օգոստոսի 13-ին Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից մոտ մեկ ամիս անց, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Դարի գործարք նախագծի ներկայացումը և տարածաշրջանի որոշ արաբական երկրների ու սիոնիստների հարաբերությունների կարգավորումը լայնամասշտաբ դավադրության մեկ այլ օղակ է, որի նպատակները պետք է բացատրվեն աշխարհի բոլոր ժողովուրդներին և միջազգային հանրությանը ու պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների ձայնը պետք է հասանելի դառնա աշխարհին:
Այս շրջանակում, այսօր Թեհրանում մեկնարկել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի 13-րդ նստաշրջանը: Հանդիպումն անց է կացվել իսլամական փորձագետների խնդրանքով ՝ տեսակապի ձևաչափով:
Համաշխարհային իսլամական զարթոնքի ասամբլեայի գլխավոր քարտուղարը Ալի Աքբար Վելայաթին, ներկայացնելով վեհաժողովի արտահերթ ժողովի նպատակները, հայտարարել է, որ իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեան իր պարտքն է համարում այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել:
Սիոնիստական ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դավաճանություն է պաղեստինցիների պայքարի և սրբազան Երուսաղեմի նկատմամբ և 1946 թվականից հետո Արաբական լիգայի կողմից ընդունված բանաձևերի դրույթների խախտում:
Արաբական ռեժիմների ղեկավարները, հատկապես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, և ցանկացած այլ արաբական կամ իսլամական երկիր, որը երազում է հարաբերություններ հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ, պետք է իմանան, որ հարաբերությունները ռեժիմի հետ, որըն ավելի քան 70 տարի ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները, մեղսակից են դառնում պաղեստինցիների արյունը հեղելու Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին:
Պաղեստինցիների պայքարի պատմությունը ցույց է տվել, որ չնայած ամերիկյան և իսրայելական հետազոտական կենտրոններում նախագծված խռովությունների ու դավադրությունների վերելքներին ու անկումներին, դիմադրության ճակատն այսօր առավելք ան երբևէ, ավելի համախմբված է Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և սիոնիզմի նկատմամբ ատելությունը տարածաշրջանում և աշխարհում ավելի է մեծանում:
Պաղեստինի ժողովուրդն ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, և այդ կարևոր և անխախտելի սկզբունքի հիման վրա ոչ մի փոխզիջումային ծրագիր չի կարող փոխել Սիոնիստական ռեժիմի բնույթը: Պաղեստինի ճակատագիրը և ապագան որոշողը իսլամական երկրների վճռականությունն ու պաղեստինցիների մաիսնությունն է, ինչը կփոխի գերտերությունների բոլոր հաշվարկները: