Սիրիայի քաղաքական իրադարձությունները և սպասվող մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i12565-Սիրիայի_քաղաքական_իրադարձությունները_և_սպասվող_մարտահրավերները
Սիրիայի ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեի հայտարարությամբ , տարբեր նահանգներում , դատական կոմիտեների հսկողությամբ , մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների ձայների ամփոփումը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2016 08:53 Asia/Tehran
  • Սիրիայի քաղաքական իրադարձությունները և սպասվող մարտահրավերները

Սիրիայի ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեի հայտարարությամբ , տարբեր նահանգներում , դատական կոմիտեների հսկողությամբ , մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների ձայների ամփոփումը :

Սիրիայի Սահմանադրության համաձայն , ընտրություններն ավարտվելուց հետո , ընտրատուփերը բացվում են հենց ընտրատեղամասերում , իսկ քվեաթերթիկները հաշվվում են հանձնաժողովի նախագահի և թեկնածուների ներկայացուցիչների ներկայությամբ : Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Սիրիայում տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները: Նոր Ժողովրդական խորհրդի 250 տեղերի համար հավակնում էր մոտ 3500 թեկնածու տարբեր քաղաքական կուսակցություններից ու հասարակական կազմակերպություններից:

Սիրիայի ճգնաժամի մեկնարկից հինգ տարի անց, այդ երկրում խորհրդարանական ընտրություններին մասնակցել են մեծ թվով քաղաքացիներ , ինչը վկայում է քաղաքական ու հրապարակային հաղթանակներին մասնակցելու և երկրի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ նրանց ցանկության մասին : Ընտրություններին սիրիացիների լայնածավալ մասնակցությունը նաև ապացուցեց , որ երկրի նախագահ ՝ Բաշշար Ասադը շարունակում է վայելել մեծ ժողովրդականություն և սիրիացիները զգոն են թշնամիների սադրանքների նկատմամբ : Քվեարկելուց հետո , Բաշշար Ասադն ասել է , որ Սիրիայի ժողովուրդը զգոն է արտաքին դավերի նկատմամբ և ճակատագրական հարցերին մասնակցությունը վկայում է ժողովրդի իրազեկության ու բարձր գիտակցության մասին :

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը հակադրվել է երկրում անցումային կառավարություն ձևավորելու ընդդիմադիրների առաջարկին : Ֆեյսալ Մեղդադի ասածով , ընդդիմադիրների այդ առաջարկը փաստորեն նշանակում է իշխանությունից Բաշշար Ասադի հեռացում: Դա հավասար է պետական հեղաշրջման , իսկ երկրի ժողվուրդը նման բան թույլ չի տալու : «Ճգնաժամերի հինգ տարիներին , Բաշշար Ասադը դիմագրավել է ահաբեկիչներին և միայն Թուրքիան և Սաուդյան Արաբիան ՝ հանուն իրենց շահերի , պնդում են , որ Ասադը պետք է հեռանա իշխանությունից».-հավելել է Մեղդադը : Կարևորելով երկրի ճգնաժամի կարգավորումը , նա նշել է , որ գործընթացն առաջ տանելու համար , պետք է իրական ու օպերատիվ լուծումներ ներկայացնել , որն ընդգրկում է Ազգային միասնության կամ ընդդիմադիրների ներկայացուցիչներից կազմված համապարփակ կառավարության ձևավորումը : Ընդդիմադիրների հետ ապարդյուն բանակցությունները երկարաձգվելու պատճառների մասին , Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալն ասել է .-«Ընդդիմադիրների միջև տարաձայնությունների առկայության պատճառով , կայուն համաձայնության մասին բանակցելը անհնար է դարձել» : Հատկանշական է, որ Սիրիայի խաղաղության բանակցությունների նոր փուլը մեկնարկել է Շնեյցարիայի Ժնևում : Մասնակցելով խաղաղության բանակցությունների նոր փուլին , Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ ՝ Ստեֆան Դի Միստուրան Ժնևում հանդիպում-զրույց է ունեցել սիրիացի ընդդիմադիրների ավագ բանագնացների կոմիտեի անդամների հետ : Դի Միստուրայի հայտարարությամբ , Ժնևյան բանակցությունների գլխավոր նպատակն է Սիրիայում իշխանափոխության գործընթացի իրականացումը : Խաղաղության միջնորդված բանակցություններին մասնակցելու նպատակով , Սիրիայի կառավարության պատվիրակությունը ուրբաթ օրն այցելել է Ժնև: Միջսիրիական բանակցությունների նախկին փուլը կայացել էր 2016 թվականի մարտի 24-ին և ավարտվել է առանց երկրում իշխանափոխության անհրաժեշտության և Բաշշար Ասադի իշխանությունից հեռացնելու մասին համաձայնության ձեռքբերման :