Մեկնաբանություն. ԱՄՆ-ն փորձումէ հիմնավորել իր հակաիրանական մեղադրանքները
Սեպտեմբերի 20-ին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն ավտոմատ վերականգնվելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո, որին խիստ դեմ է հանդես եկել միջազգային հանրությունը, այժմ Վաշինգտոնը փորձում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, հիմնավորել իր անհիմն պնդումները: Այս անգամ ԱՄն-ի թիրախում հայտնվել են է Իրանի միջուկային ու սպառաինական ծրագում ներգրավված անձինք ու կառույցներ:
ԱՄՆ կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրի հետ կապված անձանց և կառույցների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփւ հայտնելով Իրանի զենքի տարածման ենթադրյալ ցանցում ներգրավված 27 կառույցների ու անձանց դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, նշել է.«Նոր պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակել միջուկային և սովորական զենք ինչպես նաև հրթիռային և սովորական զենք ձեռք բերելու Իրանի հնարավորությունները»
Թրամփի հրամանագրով կսառեցվեն այն անձանց և կառույցների ակտիվները, որոնք ներգրավված են Իրանին զենք մատակարարելու, վաճառելու կամ փոխանցելու գործում: Պատժամիջոցների են ենթարկվելու նաև նրանք, ովքեր այս ոլորտում տեխնիկական ու ֆինանսական ծառայություններ են մատուցում Իրանին:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի հետ զենքի առևտուր անող ցանկացած երկիր կներառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում:
Պոմպեոն ընդգծել է, որ պատժամիջոցներ է սահմանում Իրանի պաշտպանության նախարարի և Թեհրանի ուրանի հարստացման ծրագրում ներգրավված երկու պաշտոնյաների նկատմամբ: Շատ զարմանալի է, որ Պոմպեոն հայտարարել է,որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս պատժամիջոցների կենթարկվի Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու պատճառով:
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներն անսպասելի չեն: Իրանի պաշտպանության, սպառազինության և միջուկային ոլորտների նկատմամբ պատժամիջոցներով, ԱՄՆ-ն փորձում է պահպանել իր հեղինակությունը և հիմնավորել հակաիրանական միջազգային պատժամիջոցները վերականգնելու մասին իր անօրինական պնդումը:
ԱՄՆ-ն այդ քայլերը կատարում է Թրամփի վարչակազմի վարած միակողմանի ու բռնի քաղաքականությունների արդյունքում մեկուսացումից դուրս գալու նպատակով: Ոչ Անվտանգության խորհուրդը, ոչ էլ նրա մշտական և ոչ մշտական անդամների մեծամասնությունը, ներառյալ մրցակիցներն ու գործընկերները, կամ 15 անդամներից 13-ը չեն ընդունել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, ներառյալ՝ զենքի էմբարգոն վերականգնելու Վաշինգտոնի պնդումը, ուստի Թրամփի վարչակազմը ստիպված եղավ միակողմանիորեն հայտարարել, որ այդ պատժամիջոցները վերականգնվել են սեպտեմբերի 20-ից:
Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չի պահանջում: Իհարկե, ԱՄՆ-ն պատրվակներ է որոնում, քանի որ նրա նույնիսկ եվրոպացի գործընկերները համաձայն չեն նրա հետ: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը խոստովանել է, որ Վաշինգտոնը հուսահատվել է եվրոպական երկրներից ՝ Իրանի դեմ զենքի ոլորտում պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխտնօրեն Էրիկ Բրյուերը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին Թրամփի հրամանը որակել է որպես «ցուցադրական քայլ»,ասելով «Թվում է, որ նոր պատժամիջոցների թիրախներների մեծ մասն այն անհատներն են կամ կառույցները, որոնք նախօրոք ենթարկվել են պատժամիջոցների: Ի դեպ այդ պատժամիջոցները հնարավոր էր առկա հրամանների համաձայն կիրառել՝ առանց ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio