Թուրքիան 300 օտարազգի ահաբեկիչ զինյալների է տեղափոխում Ադրբեջան
Ադրբեջանի և Հայաստանի սահմանների վրա հակամարտության սրումից հետո, Թուրքիան 300 օտարազգի ահաբեկիչ զինյալների է տեղափոխում Ադրբեջանի սահման:
Human Rights Watch- ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի պաշտոնատար անձինք
նրանց ասել են որ ուղարկվում են Ադրբեջան՝ պաշտպանելու Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանները, ամսական 1500-ից 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով:
Թուրքիայի կառավարության պաշտոնյաները, խրախուսելով Ադրբեջանի Հանրապետությունը շարունակել հակամարտությունը, կրկին ուժեղացնում են անապահովության և քաոսի մթնոլորտը տարածաշրջանում:
Այս իրավիճակում ո՞րն է Անկարայի առաջնորդների նպատակը: Անկասկած, Սիրիայում և Իրաքում ահաբեկչական շարժումների հետ համագործակցության պատմություն ունեցող աշխարհազորայինների տեղակայումը կարող է սրել Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ պատերազմում:
Այս առումով չպետք է անտեսել այն հնարավորությունը, որ առանց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության ՝ ՆԱՏՕ-ի թույլտվության տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ թուրքական զորքեր ուղարկելու արգելքը խնդիրներ կստեղծի Անկարայի համար: Պատերազմին աջակցելուց բացի, թուրք պաշտոնյաները բազմիցս բարձրացրել են հայկական ուժերի դեմ կռվելու համար թուրքական զորքեր ուղարկելու հարցը:
Հուլիսին և սեպտեմբերի 27-ին ադրբեջանական և հայկական ուժերի բախումների ընթացքում թուրք պաշտոնյաները վերահաստատեցին պատերազմը շարունակելու անհրաժեշտությունը մինչև վերջնական արդյունքը և Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Հայաստանին հայտարարել է պատերազմի նախաձեռնող և ծաղրելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ասել է. «Մի երկիր, որը չի կարող լուծել իր ներքին խնդիրները և նախաձեռնել նման գրոհներ, ամենից շատ անհարգալից է իր ժողովրդի նկատմամբ: Թուրքիան չի հապաղի դիմակայել Ադրբեջանի իրավունքների ու հողերի դեմ ցանկացած հարձակման, իսկ անհրաժեշտության դեպքում կավելացնի ռազմական օգնությունը Ադրբեջանին»:
Հայաստանում Իրանի նախկին դեսպան և քաղաքական փորձագետ Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին կարծում է.«Եթե մի ուժ, որը ցանկանում է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որը բխում է տարածաշրջանի ազգերի շահերից, կառուցողական քայլ կանի, սակայն եթե այն արվի մենաշնորհային շահերի համատեքստում, ապա կասկածի տեղիք է տալիս»:
Թուրքիայի ղեկավարները հայտարարում են, թե մտադիր են միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, բայց միևնույն ժամանակ, չեն ցանկանում լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Փաստորեն, Անկարայի պաշտոնյաները մտադիր են օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցությունն ու ներկայությունը մեծացնելու համար :