Մեկնաբանություն. Աֆղանստանը քննադատել է ԱՄՆ ուժերի կամայականությունը
Աֆղանստանի խորհրդարանի նախագահը քննադատել է մայրաքաղաք Քաբուլում ԿՀՎ-ի հետ կապված ուժերի կամայականությունը:
Աֆղանստանի խորհրդարանի նախագահ Միր Ռահման Ռահմանին, ԿՀՎ-ի հետ կապված ուժերի կողմից Քաբուլի օդանավակայանի ոստիկանության սպայի սպանությունից հետո, քննադատել է այդ կամայականությունը և ասել, որ սպանությունը պետք է հետապնդվի, իսկ հանցագործները պատժվի:
Քաբուլի միջազգային օդանավակայանում վերջերս ոստիկանության սպան սպանվեց ԱՄՆ ԿՀՎ հատուկ ջոկատայինների կողմից:
Աֆղանստանի հատուկ նշանակության ջոկատը ստեղծվել է ԿՀՎ-ի կողմից նախքան աֆղանական բանակի ձևավորումը, որը ղեկավարում է ԿՀՎ-ն և հայտնի է քաղաքացիական անձանց և նույնիսկ ռազմական, ինչպես նաև ռազմական հանցագործությունների թիրախավորմամբ:
Աֆղանստանում ԱՄՆ զորքերի կամ նրանց դաշնակից ուժերի կամայականությունը այդ երկրում ԱՄՆ ապակառուցողական ներկայության մարտահրավերներից մեկն է, որը 2001 թվականից ի վեր, բացի ժողովրդին վախեցնելուց, պատասխանատու է Աֆղանստանում տեղի ունեցած սպանությունների և անապահովության մի մասի համար:
Քաբուլի օդանավակայանի ոստիկանը սպանվել է Աֆղանստանում ԿՀՎ-ի հետ կապված հատուկ նշանակության ջոկատների վերջին գործողության արդյունքում և ասում են, որն իրականացնում են Աֆղանստանի քաղաքացիները՝ լայն արձագանք է գտել աֆղանստանի ժողովրդի, լրատվամիջոցների և պաշտոնատար անձանց կողմից:
Չնայած աֆղանական պաշտոնյաների և տարբեր քաղաքական գործիչների բազմիցս նախազգուշացումներին, որոնք կոչ էին անում դադարեցնել այդ երկրում ԱՄՆ զորքերի և դաշնակից ուժերի կամայական գործողությունները բայց արևմտյան ուժերի կողմից կամայականությունը դեռևս շարունակվում են Աֆղանստանում:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի կամայական գործողությունները Աֆղանստանում իրականացվել են նրանց մարտական առաքելությունների մի մասի շրջանակում և չնայած Քաբուլի ու Վաշինգտոնի միջև 2014 թվականին Աֆղանստանում օտարերկրյա ռազմական գործողությունները դադարեցնելու մասին կայացած համաձայնագրին, բայց այդ ուժերը շարունակում են կամայական գործողությունները Աֆղանստանում:
Աֆղանստանի կառավարությունը, ժողովուրդը և պաշտոնատար անձիքն դատապարտել են Աֆղանստանում ամերիկյանզ որուժի գործողությունները::
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել պատժել նրանց, ովքեր Սպիտակ տան կողմից արգելել են միջազգային իրավապահ մարմինների, այդ թվում ՝ Միջազգային քրեական դատարանի մուտքը Աֆղանստանում ԱՄՆ քրեական գործերը հետքննելու համար:
2015 թվականին Կունդուզի «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի վրա ԱՄՆ ավիահարվածը Աֆղանստանում ԱՄՆ ռազմական հանցագործությունների օրինակներից մեկն է, որը քննարկվել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի կողմից:
Բագրամ բանտում ձերբակալվածների խոշտանգումները ԱՄՆ զինված ուժերի հերթական հանցավոր արարքներից են, ինչը մշտապես քննադատվել է Աֆղանստանում և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Աֆղանստանում արտաքին ուժերի միակողմանի և կամայական գործողությունների ավարտը չի ստացվի, բացառությամբ այդ երկրից Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ուժերի ամբողջական դուրսբերմամբ: