Ադրբեջան. Պատերազմը կշարունակվի մինչև ԼՂ տարածքից Հայկական ուժերի դուրսբերումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126403-Ադրբեջան._Պատերազմը_կշարունակվի_մինչև_ԼՂ_տարածքից_Հայկական_ուժերի_դուրսբերումը
Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի պատերազմը թվակոխեց երկրորդ շաբաթը: Պատերազմող կողմերը շարունակում են կռիվը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 05, 2020 12:50 Asia/Tehran
  •  Ադրբեջան. Պատերազմը կշարունակվի  մինչև ԼՂ տարածքից Հայկական ուժերի դուրսբերումը

Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի պատերազմը թվակոխեց երկրորդ շաբաթը: Պատերազմող կողմերը շարունակում են կռիվը:

Արդբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերի իր էջում գրել է. «Եթե հայկական ուժերը դուրս գան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ես պատրաստ եմ բանակցել Հայաստանի հետ»: 

Իլհամ Ալիևը նաև մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին նոր իրավիճակ ստեղծելու մեջ՝ և քննադատելով եվրոպական երկրների խաղաղության դեմ ուղղված քայլերի համար, կոչ անելով  Մինսկի խմբին և Եվրամիության ղեկավարներին, ճնշում գործադրել Հայաստանի վրա՝  պատերազմը դադարեցնելու համար:

Բախումները շարունակվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մարմինները, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը, նախազգուշացնում են  պատերազմող կողմերին և կոչ անում դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցությունների սեղան:

Տարածաշրջանի երկրները հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպես կոչ են արել դադարեցնել հակամարտությունը, դատապարտելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի հասցնող բախումները:

Հոկտեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարելով որ  Թեհրանը պատրաստ է լուծել երկարատև ղարաբաղյան հակամարտությունը, հավելել է. «Մենք շեշտում ենք ռազմական հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու և  քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Իրանն այդ կապակցությամբ պատրաստել է ծրագիր: Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կխուսափեն   պատերազմի և բռնությունների շարունակումից»:

Անկարայի պաշտոնյաները  կրկին Բաքվի կառավարության ղեկավարների փոխարեն, կոչ են արել հակամարտությունը շարունակել մինչև Ադրբեջանի տարածքի օկուպացիայի ավարտը:

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Ադրբեջանը կշարունակի պատերազմը Հայաստանի հետ մինչև իր տարածքների վերադարձը: Թուրքիան մինչև վերջ կկանգնի Բաքվի կողքին»:

Կասկած չկա, որ Թուրքիայի դիրքորոշումը ոչ միայն չի ծառայում Ադրբեջանի ազգային շահերին, այլ ապագայում այս մուսուլման երկիրը մեծապես կտուժի Անկարայի պաշտոնյաների դիրքերից:

Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունը, որն ամեն օր տարածվում է, ոչ միայն չի լուծվի ռազմական ճանապարհով, այլ  կարող է պատերազմի կրակը տարածել ոչ միայն տարածաշրջանի  և աշխարհի այլ երկրներ:

Նման դեպքում, երկրները կկարողանան ներկայություն ունենալ տարածաշրջանում և խորացնել տարաձայնությունները տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների միջև: