ԱՄՆ-ի միակողմանիությունը սպառնում է ամբողջ աշխարհին
Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը դարձել է համաշխարհային մտահոգություն:
Այդ երկրի միակողմանիք աղաքկանությունը չի սպառնում միայն մեկ կամ մի քանի երկրների, դա մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար: Այս կախպակցությամբ մտահոգությանը, Չմիավորման շարժման հանդիպման ժամանակ անդրադարձել է իրավական և միջազգային հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարարը:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Բահարվանդը ուրբաթ օրը ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած չմիավորման շարժման նիստում հայտարարել է. «Աշխարհի երկրները պետք է մերժեն միակողմանիությունը և գործեն հավաքական ընդդիմության և միաձայնության սկզբունքով»:
ԱՄՆ-ը փորձում է վնասել Իրանին `կոպտորեն խախտելով բանաձևերը և միջազգային օրենսդրությունը, կիրառելով ճնշող պատժամիջոցներ, վարելով լրատվական ու մշակութային պատերազմ և հոգեբանական տարբեր միջոցներ: Այս քայլերը ոչ միայն անօրինական են այլ դրանց միջոցով փորձ է արվում շրջանցել ՄԱԿ-ի սկզբունքներն ու միջազգային հանրության կամքը: ԱՄՆ-ը ոչնչացնում է միջազգային հարաբերությունների համակարգը `խախտելով միջազգային պայմանագրերը` Փարիզի կոնվենցիայից մինչև միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր և ՀԳՀԾ: ԱՄՆ-ն նաև խախտել է մարդու հիմնարար իրավունքները տնտեսական շրջափակումների և առևտրային պատժամիջոցների միջոցով: Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի դեմ «առավելագույն ճնշման արշավի» նպատակը Թեհրանի հետ նոր համաձայնության հասնելն է, որը պետք է բավարարի ԱՄՆ-ի բոլոր պահանջները: ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքկանության շրջանակներում, հինգշաբթի օրը պատժամիջոցներ է կիրառե իրանական 18 բանկերի դեմ, որոնք հիմնականում դեղորայքի և բժշկական սարքավորումների առևտուր են իրականացնում աշխարհի որոշ օտարերկրյա ընկերությունների հետ: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչմ, ի պատասխան Սպիտակ տան այդ քայլի, ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը համարել է պետական ահաբեկչության օրինակ և ասել. «Այս քաղաքականությունն ուղղված է մարդկանց տառապանքներ պատճառելուն, խռովություններ հրահրելուն, և ի վերջո Իրանի համակարգը փոխելուն:
Միացյալ Նահանգների միակողմանի գործողություններն ու պահանջները խախտում են միջազգային հարաբերությունները և սկզբունքները: Այս գործողությունները ավելի շատ դեմ են միջազգային մեխանիզմներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քան Իրանին: Դրանք ծանր հարված են հասցրել երկխոսության սկզբունքին, ինչի արդյուքնում կարող է չեղարկվել ՀԳՀԾ-ն: Մեկ այլ մտահոգություն է ԱՄՆ-ի կողմից իր միակողմանի քաղաքականության պարտադրումն այլ երկրներին: ԱՄՆ կառավարությունը, որը խախտում է միջազգային իրավունքը, հորդորում է այլ երկրներին չպահպանել իրենց միջազգային պարտավորությունները: Դա կարող է խաթարել գլոբալ կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը: Այդ պատճառով ԱՄՆ միակողմանիությունը համատարած սպառնալիք է, որը պետք է դատապարտվի համաշխարհային շրջանակների կողմից:
«ԱՄՆ-ի կառավարության ռազմատենչ միակողմանիությունը ճնշելու միակ միջոցը բազմակողմանիությունն է և միջազգային իրավունքի հարգումը», - ասել է Մոհսեն Բահարվանդը: