Մոսկովյան համաձայնագրի խախտում՝ հաստատումից րոպեներ անց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126678-Մոսկովյան_համաձայնագրի_խախտում_հաստատումից_րոպեներ_անց
Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հաստատված հրադադարը տևեց հինգ րոպե:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 13:58 Asia/Tehran
  •  Մոսկովյան համաձայնագրի խախտում՝ հաստատումից րոպեներ անց

Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հաստատված հրադադարը տևեց հինգ րոպե:

Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մանացկանյանը ուրբաթ երեկոյան Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ 12-ժամ տևած  բանակցությունների ավարտին հայտարարեց. «Երկու երկրները համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանում հրադադարի հաստատման շուրջ»:

Ադրբեջանի  պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 10-ին հայտարարեց. «Չնայած Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ հրադադարի մասին համաձայնագրին, երկու կողմերի միջև բախումները  շարունակվում են:

 ԼՂ հակամարտության տարածքում  զինված բախումները շարունակվում են այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հյատարարվեց հրադադարի մասին և տարածաշրջանում հաստատվեց մարդասիրական հրադադար: Սակայն հրադադարի արագ խախտումը մարդկանց խաղաղությունը նորից փոխարինեց մտահոգությամբ:

Ռուսական «Sputnik» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ հրադադարի մասին հայտարարությունից ընդամենը 5 րոպե անց ՝ ժամը 12: 05-ին, Ադրբեջանի ուժերը գրոհ սկսեցին Կարախանբեյլի վրա: Հայկական ուժերը ռմբակոծել են Տար և Աղդամ քաղաքները: Վերջին զեկույցների համաձայն՝ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Ղարաբաղում սպանվել է ավելի քան 300 մարդ և բնակչության կեսը կեսը տեղահանվել:

Փաստորեն, մոսկովյան բանակցությունների մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոսկովյան բանակցությունները որակել է որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության վերջին կաթիլ, իսկ համաձայնագիրը ողջունվել է տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական գործիչների կողմից: Շատ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ ողջունեցին մոսկովյան համաձայնագիրը և հայտարարեցին, որ պատրաստ են աջակցել պատերազմի մեջ գտնվող մարդկանց շփման գծերում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ավելի քան 28 տարի խորհրդակցում էին պատերազմող կողմերի հետ, ոչ միայն չկարողացան լուծում գտնել հակամարտության համար, այլև սրել են հակամարտությունը:

Ինչպես և սպասվում էր, և ինչպես նախկինում կանխատեսվել էր շատ անկախ քաղաքական շրջանակների կողմից, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման ընթացքում որոշ օտարերկրյա կառավարությունների միջամտությունները ի վնաս պատերազմող կողմերի էին: Օրինակ ՝ Թուրքիայի պաշտոնյաների  և լրատվամիջոցների աջակցությունն Ադրբեջանին, ի վնաս այս երկրի էր:

 Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսկ օրից կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և  բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև:

Լեռնային Ղարաբաղիի տրածաշրջանում Ադրբեջանի   և Հայաստանի միջև բախումները վերսկսվեցին սեպտեմբերի 27-ին, նյութական ու մարդկային կորուստներ պատճառելով երկու կողմերին: