Մեկնաբանություն. Իրանի հետ բանակցելու Թրամփի սին երազանքը
ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, այդ երկրի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հադես գա ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերի, այդ թվում Իրանի հետ կապված իր հաջողության մասին հայտարարությամբ:
Հարցազրույցներից մեկում Թրամփը հայտարարել է, որ եթե 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթի, մեկ ամսվա ընթացքում Իրանի հետ «արտակարգ համաձայնություն» է ձեռք բերելու: «Եթե ես հաղթեմ, մեկ ամսվա ընթացքում արտակարգ համաձայնության կգամ Իրանի հետ», - ասել է նա: Հաղորդավարի այն հարցին, թե ի՞նչ տեսակ համաձայնություն է արտակարգ համաձայնությունը, Թրամփը պատասխանել է «Միջուկային զենք չունենալու մասին համաձայնություն»:
Թրամփը խոստացել էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալով և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարելով, Իրանին ստիպել նստել բանակցության սեղանի շուրջ՝ «ավելի լավ համաձայնության» հասնելու համար:
Վաշինգտոնի նպատակն է ստիպել Թեհրանին հանձնվել Վաշինգտոնի այն պահանջներին, որոնք 2018-ի մայիսին ներկայացրել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ կոչ անելով ամբողջությամբ դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը և տարածաշրջանային գործողությունները: Փաստորեն, Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը ամբողջովին հանձնվի ԱՄՆ-ին:
Այնուամենայնիվ այդ պատժամիջոցներին Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրությունը, թևաթափ է արել Թրամփի վարչակազմին և դրդել նրան սադրիչ քայլերի: Թրամփի վարչակազմն իր սադրիչ քայլերի շրջանակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում , սպանել է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Միաժամանակ ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով մշտապես պատժամիջոցներ է կիրառում Իրանի բանկերի, ընկերությունների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ:
Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցները կիրառելուն զուգահեռ, Թրամփը մերթ ընդ մերթ Թեհրանի հետ բանակցելու կոչով է հանդես գալիս: Այնուամենայնիվ նա բանակցություններ ասելով նկատի ունի այն երկխոսությունը, որի ընթացքում Վաշինգտոնն իր պահանջները կթելադրի Թեհրանին և Իրանը ևս առանց այլևայլի դրանք կընդունի:
Բնական է, որ այդ հարցը երբեք չի ընդունվել Իրանի կողմից և Թեհրանը շարունակել է իր առավելագույն դիմադրությունը ԱՄՆ-ի առավելագույն ճնշման նկատմամբ:
ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալ-Բարադեին ընդգծել է.«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ»:
Ի դեպ Իրանի իսլամական հանրապետությունն արձագանքելով Թեհրանի հետ բանակցելու Թրամփի վարչակազմի կոչերին, հստակ ու կտրուկ դիրքորոշում է որդեգրել: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարցազրույցներից մեկում բանակցելու համար Թեհրանի նախապայմանների մասին ասել է.«ԱՄՆ-ի վերադարձը միջուկային համաձայնագրին, առաջին քայլն է, որ նրանք պետք է կատարեն: Վերադառնալու համար ԱՄՆ-ն պետք է հատուցի և՛ Իրանին պատճառած վնասները և՛ միջուկային համաձայնագրի թուլացմանն ուղղված քայլերի հետևանքով կրած վնասները:
Ի դեպ Իրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է միջուկային գործարքին՝ ՀԳՀԾ-ին, և երբեք չի հանձնվելու հրթիռների, տարածաշրջանային, մարդու իրավունքների և այլնի վերաբերյալ Վաշինգտոնի պահանջներին: