Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր :
«Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն , Պեկինում տեղակաված Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել։ Փորձագետներն այս իրադարձությունը գնահատում են որպես տարածաշրջանային ու միջազգային շրջանակներում մասնակցության ոնենալու նպատակով Երևանի կառավարության կողմից իրականացված կարևոր քայլ : Կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը , երկրի համար տնտեսության , նույնիսկ անվտանգության զարգացման հնարավորություն է ստեղծելու : հաշվի առնելով այս կազմակերպության շրջանակներում իրականացվող կարևոր նախագծերը , Երևանի ղեկավարներն ակնկալում են , որ Հայաստանը դուրս է գալու աշխարհագրական մեկուսացումից : Ավելի վաղ , Հայաստանի կառավարությունն օրակարգում էր դրել տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների , այդ թվում` ԷԿՕ-ի հետ համագործակցության հարցը : Հայաստանի պետայրերը տարածաշրջանային ու միջազգային կարևոր կազմակերպությունների հետ համագործակցելու մեծ փորձ ունեն : Շանհայի կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը նպաստելու է քաղաքականության , մշակույթի , տնտեսության ու հեռահաղորդակցության ոլորտներում դրական փոփոխությունների կայացմանը:
Հատկանշական է , որ Իրանը , Հնդկաստանը , Պակիստանը , Բելառուսը , Մոնղոլիան և Աֆղանստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարվաիճակ ունեն : Ադրբեջանը , Հայաստանը , Կամբոջիան ,Նեպալը , Շրի Լանկան և Թուրքիան համարվում են կազմակերպության երկխոսության գործընկեր :
Շանհայի համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ. հունիսի 15-ին` Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Բացի Ուզբեկստանից, մնացած հինգը հանդիսանում էին «Շանհայական հնգյակի» անդամներ : Կազմակերպության գլխավոր նախագիծը ներկայացվել է Չինաստանի կողմից , համաձայն որի Մետաքսի ճանապարհը սկսում է Չինաստանի արևելյան Շիան քաղաքից ՝ ձգվելով մինչև Ղրղզստանի Բիշկեկ քաղաքը : Ճանապարհը շարունակվում է Ուզբեկստանով ու Տաջիկստանով , որտեղից հետո ՝ Թեհրան , Ստամբուլ , ապա` Նիդերլանդների Ռոտերդամ քաղաք :
Ուղին համարվում է հին Մետաքսի ճանապարհի կրկնօրինակը , սակայն այն անցնելու է նաև Մոսկվայով , ապա Վիեննայում միանալու է Չինաստանի Մետաքսի նոր ճանապարհի ջրային ուղուն : Երկու ուղիներն էլ միևնույն կետում լինելու են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին , որտեղ Ասիան և Օվկիանիան միանալու են Միջին Արևելքին , Աֆրիկային ու Եվրոպային : Չինաստանի կառավարությունը հայտարարել է , որ նախագծի համար ծախսվելու է 40 միլիարդ դոլար : Պարզ է , որ նոր ճանապարհի կառուցմանը մասնակցելով , Հայաստանը միջազգային հանրության հետ համագործակցելու նոր հնարավորություններ է ձեռք բերելու :