ԱԽ-ն Պարսից ծոցի անվտանգության հարցերով վիրտուալ նիստ է գումարել
Պարսից ծոցը, որպես աշխարհի աշխարհառազմավարական շրջաններից մեկը, մեծ նշանակություն ունի համաշխարհային տնտեսության և էներգետիկայի ոլորտում:
Այս ոլորտում անվտանգության խնդիրը ՄԱԿ-ի հիմնական մտահոգություններից մեկն է: Այդ կապակցությամբ երեքշաբթի Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի վիրտուալ նիստ:
Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն կարևոր դերակատարություն ունի Պարսից ծոցի անվտանգության համար: նա նշել է. «Ինչ վերաբերում է տարածաշրջանի կայունությանը, ապա կարևոր է միջուկային զենքի չտարածման հարցը: ՀԳՀԾ-ն կարևոր գործիք է միջուկային զենքի տարածման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»:
Գուտերեշի այս հայտարարությունն արտացոլում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ այս կարևոր կառույցի դիրքորոշումը, որը հակառակ է ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Պարսից ծոցում մեծ ռազմական ներկայությամբ, տարածաշրջանի դաշնակիցների անվտանգության պահպանման պատրվակով, ԱՄն-ն գործնականում աշխատում է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու ուղղությամբ: Իրանը դեմ է Պարսից ծոցում արտաքին ուժերի ներկայությանը և այդ շրջանակներում, առաջարկել է ձևավորել տարածաշրջանային անվտանգության համակարգ՝ Պարսից ծոցի երկրների մասնակցությամբբ:
ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ունեցած ելույթում, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. «Այս նախաձեռնությունը ներառում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը՝ ապահովելու խաղաղություն և կայունություն բոլոր հարևանների համար»:
Միջուկային համաձայնագիրը (ՀԳՀԾ) կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի անվտանգության ապահովման գործում:
4 + 1 խմբի բոլոր անդամները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Եվրամիությունը համաձայն են Գուտերեշի այս տեսակետի հետ: Նրանք կարծում են, որ ՀԳՀԾ-ն կարևոր միջազգային համաձայնագրի օրինակ է, որն ուղղված է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանմանը:
ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Թրամփի վարչակազմը բոլոր ջանքերը գործադրեց լուծարելու այս համաձայնագիրը և ճնշում է գործադրում իր եվրոպացի դաշնակիցների վրա , որպեսզի վերջիններս նույնպես դուսր գան միջուկային գործարքից և միջազգային պատժամիջոցներ կիրառեն Իրանի դեմ:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների շեշտադրումը ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտության վրա արտացոլում է նրանց հակառակ տեսակետները Միացյալ Նահանգների հետ և ՀԳՀԾ- ն այժմ դարձել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի անհամաձայնության առարկա:
ՀԳՀԾ-ի անդամ երկրները, հատկապես Ռուսաստանն ընդգծելով ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ նշում են նաև Միացյալ Նահանգների ապակառուցողական դերը Պարսից ծոցի անվտանգության գործում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անվտանգության խորհրդի վիրտուալ նիստում անդրադառնալով այս կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը հայտարարել է. «Պարսից ծոցի տարածաշրջանում միակողմանի քաղաքականությունն անարդյունք է, իսկ սպառնալիքների քաղաքականությունը՝ սխալ ու վտանգավոր»: Նա հավելել է, որ ԱՄն-ն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական և սպառնալից քաղաքականության շրջանակում ավելացրել է Իրանի վրա գործադրվող ճնշումը, մեծացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում ու ափամերձ երկրներում և տարածում է իրանաֆոբիա: