Հայ-ադրբեջանական հակամարտություն ավարտն անորոշ է
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումները շարունակվում են տարբեր ուղղություններով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ռազմական բախումները շարունակվում են: Կողմերը միմյանց մեղադրում են այլ երկրներից աջակցություն ստալու մեջ:
Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, թե կարողացել է որոշ տարածքներ գրավել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Ադրբեջանի բանակին հաջողվել է Խոջավանդի, Ջիբրաիլի և Զանգալանի շրջանում գրավել 13 գյուղեր ու ավաններ»:
Նա հավելել է, թե ադրբեջանական բանակին հաջողվել է Ռուսաստանի խաղաղության նախագծում նշված շրջանների մի մասը: Նախագծի համաձայն, որին ըստ երևույթին կողմերը նախնական համաձայնություն են տվել, Հայաստանը պետք է գրավված հինգ քաղաքները վերադարձներ Ադրբեջանին: Այնուհետև ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնային իրենց բնակավայրերը, շփման գծում տեղակայվեյին խաղաղապահ ուժեր և անցկացվեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հանրաքվե:
Փորձագետների կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության շրջանում վերջին ռազմական բախումները մեծ վնասներ էեն պատճառել բախվող կողմերի բանակներին և տնտեսական ենթակառուցվածքներին:
Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ փորձագետ Թոնի Ալրանտան ասել է, որ ավելանում է կողմերի քաղաքացիական զոհերի թիվը և կողմերն իրար մեղադրում են բռնություն կիրառելու մեջ և փորձում են ցույց տալ, որ ուժեղ ղեկավարներ ունեն:
Ամփոփելով պատերազմական իրավիճակը, պետք է ասել, որ Լեռնային Ղարաբղի բախումների շարունակությունը բացի ենթակառուցվածքներին մեծ վնասներ հասցնելուց և զոհեր խլելուց, այլ արդյունք չի ունեցել:
Այս կապակցությամբ Թեհրանը նախագիծ է ներկայացրել, ըստ որի բախվող կողմերը պետք է բանակցությունների միջոցով կարգավորեն հարցերը: