Քաղաքական ցնցումներ օկուպացված տարածքներում
Օկուպցաված տարածքներում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, Սիոնիստական ռեժիմի ղեկավարը նախազգուշացրել է վտանգավոր ճգնաժամի մասին ՝ խոստովանելով, որ Իսրայելի հիմքերը ցնցվում են:
Իսրայելը կանգնած է բազմաթիվ ներքին մարտահրավերների առջև, որոնք աննախադեպ են: Առաջին մարտահրավերը վերաբերում է ներպետական վեճերին: Բենիամին Նեթանյահուի կաբինետը, ընտրությունների երեք փուլերից հետո, վերջապես ձևավորվեց մրցակից ուժերի ներկայությամբ: Որքան էլ տարօրինակ է, սակայն որոշվեց Վարչապետի պաշտոնը բաժանել Բենիամին Նեթանյահուի և Բենի Գանցի միջև: Յուրաքնաչյուրը պետք է պաշտոնավարի 18 ամիս: Նման պրակտիկան տարածված չէ համաշխարհային համակարգում:
Շատ չանցած ՝ կառավարության ներսում պառակտումներն ակնհայտ դարձան, մինչև այն պահը, երբ պատերազմի նախարար Բենի Գանցը վերջերս հայտարարեց այլընտրանքային կաբինետ ստեղծելու հնարավորության մասին: Նեթանյայուն իր պաշտոնավարմաան ընթացքում չի հանդուրժել որևէ քննադատություն և ուշադրություն չի դարձրել ընդդիմադիրների հայտարարություններին և միայն արտաքին քաղաքականության միջոցով է փորձել առաջ տանել իր նպատակները, հատկապես արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման ծրագիրը: Բացի այդ, Նեթանյահուն և նրա դաշնակիցները, մեկ տասնամյա իշխանության ընթացքում, մեծապես ներգրավված են եղել օրենսդիր և դատական համակարգերում, և դա տարաձայնությունների աղբյուր է դարձել:Գրավված տարածքներում բողոքի ալիքն այնքան մեծ է, որ որոշ վերլուծաբաններ դրանք անվանում են «քաղաքացիական պատերազմ»:Այս իրավիճակի լույսի ներքո նախագահ Ռյուվեն Ռիվլինն անցյալ շաբաթվա վերջին խոստովանեց, որ հրեական պետության հիմքերը ցնցվում են ՝ նախազգուշացնելով գրավյալ տարածքներում լարվածության աճի և կառուցողական քննադատության անհրաժեշտության մասին:
Մյուս մարտահրավերն օկուպացված տարածքներում կաբինետի աշխատանքի անարդյունավետությունն է, որն ավելի ակնհայտ է դարձել, հատկապես կորոնավիրուսի բռնկումից հետո: Ըստ վերջին վիճակագրության ՝ գրավյալ տարածքներում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 315,000, մահացել՝ ավելի քան 2,550 մարդ: Նեթանյահուի կառավարությունը չի կարողացել արդյունավետորն պայքարել վիրուսի դեմ,և դա ավելացրել է մարդկանց խնդիրները, հատկապես տնտեսական ոլորտում: Կորոնավիրուսի բռնկումը գրավյալ տարածքներում գործազրկության աճի պատճառ է դարձել:
Երրորդ մարտահրավերը ամենշաբաթյա ցույցերն են օկուպացված տարածքներում: Տասնինը շաբաթ է անցել գրավյալ տարածքներում անցկացվող ցույցերից, և ամեն շաբաթ բողոքողների թիվն ավելանում է ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Ցուցարարների հիմնական պահանջը Բենիամին Նեթանյահուի հեռացումն է Իսրայելի վարչապետի պաշտոնից: Նշելով, որ նրա աշխատանքն անարդյունավետ է և որ նրա ամեն կերպ փորձումէ պահպաբնել վարչախպետի աթոռը՝ կոռուպցիոն գործերով դատապարտվելուց խուսափելու համար:
Հաշվի առնելով այս կարևոր մարտահրավերները, ինչպես նաև մեծ թվով այլ, աննշան մարտահրավերներ, ոմանք կարծում են, որ Իսրայելը գտնվում է քաղաքական երկրաշարժի եզրին: Երկրաշարժը կարող է լինել կոալիցիոն կաբինետի վաղաժամ փլուզումը կամ Նեթանյահուի տապալումը և ռեժիմի վերադարձը քաղաքական փակուղի: