Մամուլի տեսություն 16-11-2020
Չինաստանը և Ասիա-խաղաղօվկիանոսյան 14 երկրներ ԱՄՆ-ի բացակայության պայմաններում ստորագրել են աշխարհի ամենամեծ առևտրային գործարքը:
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփն անուղղակի ընդունել է պարտությունը
ԱՄՆ ընտրություններից գրեթե երկու շաբաթ անց, նախագահ Դոնալդ Թրամփը, վերջապես, կիրակի օրը Թվիթերում գրառում կատարելով ընդունել է Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Թրամփը հերթական անգամ գրել էր, որ երկրի ընտրական համակարգը գործել է կեղծիքներով: Նա գրել է. «Բայդենը հաղթեց, քանի որ ընտրությունները կեղծվել են»:
Խոռասան օրաթերթ
Չինաստանի հարվածը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում
Չինաստանը և Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի 14 երկրներ ստորագրել են աշխարհի խոշորագույն առևտրային համաձայնագիրը: Պայմանագիր, որը պատերազմ է հայտարարում Եվրոպային և Միացյալ Նահանգներին և ազատ առեւտրի ամենամեծ համաձայնագիրն է աշխարհում: Այն ընդգրկում է աշխարհի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը:
Deutsche Welle- ի հաղորդման համաձայն, նոյեմբերի 15-ին Չինաստանը և Ասիական-խաղաղօվկիանոսյան 4 պետություններ ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագրի տեքստը: Այս ուղղությամբ լայնածավալ տնտեսական համագործակցության բանակցությունները սկսվել էին ութ տարի առաջ:
Իրան օրաթերթ
Իրանում հայտարարվել է ընդհանուր կարանտին
Իրանի նախագահն ասել է. «Հայտարարում եմ ժողովուրդի և կառավարության ընդհանուր մոբիլիզացումը երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքին դիմակայելու համար: Մեր հաստատուն առաջնությունը մարդկանց կյանքի պաշտպանությունն է. Ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանությունը մեր կրոնական և սոցիալական պարտականություն է»:
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ից քաղաքից քաղաք երթևեկությունն արգելված է: Նոյեմբերի 21-ից Թեհրանը և 100 քաղաքներ փակ կլինեն: Նախագահը ներկայացրել է, որ կառավարությունն ընդունել է այս որոշումը ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Էըթեմադ օրաթերթ
Թրամփի իրավաբանական թիմը հրաժարվեց Փենսիլվանիա նահանգի ընտրությունների վերաբերյալ բողոքներից
Նախագահական ընտրություններում Նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը անուղղակիորեն ընդունելուց հետո, Թրամփի իրավաբանական թիմը հրաժարվել է Փենսիլվանիայի ընտրությունների վերաբերյալ բողոքներից:
Reuters-ի հաղորդման համաձայն, Թրամփի նախընտրական շտաբը փոփոխություն է մտցնելովլ Փենսիլվանիայի դաշնային դատարանին նրկայացրած իր հայցի մեջ ՝ հերքելով այն մեղադրանքները, որ պետական պաշտոնյաներն անօրինական կերպով արգելել են դիտորդներին մասնակցել Ֆիլադելֆիայում և Պիտսբուրգում ձայների հաշվարկին:
Քեյհան օրաթերթ
5 հրթիռ է արձակվել Պաղեստինի գրավյալ տարածքների ուղղությամբ
Նախօրեին պաղեստինյան աղբյուրները հաղորդել էին, որ Գազայի հատվածից մի քանի հրթիռ է արձակվել Թել Ավիվ:
Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազայից 5-ից 6 հրթիռ է արձակվել գրավյալ Պաղեստի և Թել-Ավիվի ուղղությամբ:
Ըստ սիոնիստական աղբյուրների ՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը թիրախավորել է Գազայից արձակված հրթիռներից մեկը:
Կրեմլում մեկնաբանել են Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Թուրքիայի ծրագրերը
Ադրբեջան զինվորականներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանը վերաբերում է Թուրքիայի և ՌԴ-ի համատեղ մշտադիտարկման կենտրոնի աշխատանքի ապահովմանը, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի նախագահի համապատասխան հրամանը ներկայացվել է երկրի խորհրդարանի քննարկմանը։
«Ադրբեջանի տարածքում լինելու է մշտադիտարկման կենտրոն, ուր պետք է ուղարկել թուրք զինվորականներին։ Սա ներքին ընթացակարգերի կատարում է, որոնք նախատեսված են Թուրքիայի ներքին օրենսդրությամբ»,- Պեսկովն այսպես է մեկնաբանել փաստաթուղթը։ Նա շեշտել է, որ սա Թուրքիայի ներքին գործն է։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծմանը, դա Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունքն է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
lragir.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի. Նիկոլ Փաշինյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի, այսօր Ազգային ժողովի ամբոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այդ թեմայով հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը։ Իմ կարծիքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծումներ ստանան»,- ասաց նա։
orakarg.com
Պարգև սրբազանը սրտի կաթված է ստացել
Հայ առաքելական եկեղեցու Լեռնային Ղարաբաղի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել, սրբազանն այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այժմ լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։
«Սրբազանն ասաց, որ չի ցանկանում որևէ բան այս պահին խոսել, քանի օր առաջիկայում պատրաստվում է վիրահատություն նպատակով մեկնել արտերկիր»,–գրել է կայքը։
Սրբազանն ասել է, որ այժմ այլ հարցեր կան, որոնց մասին դեռ չի ցանկանում խոսել, այժմ իր բուժման հարցերով է զբաղված։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին սրբազանը մեկ օր անգամ չի հանգստացել։ Նա ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։
lragir.am
Դավիթ Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից
Դավիթ Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Գրիգորյանը։
«Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար»,- գրել է Գրիգորյանը։