Մեկնաբանություն. Տարաձայնություն հանրապետականների ճամբարում ՝ Արևմտյան Ասիայից ամերիկացի զինծառայողների դուրս բերելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128461-Մեկնաբանություն._Տարաձայնություն_հանրապետականների_ճամբարում_Արևմտյան_Ասիայից_ամերիկացի_զինծառայողների_դուրս_բերելու_շուրջ
Կոնգրեսի հանրապետականները դեմ են արտահայտվել Արևմտյան Ասիայից, հատկապես Աֆղանստանից ու Իրաքից ամերիկացի զինծառայողներին դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Այս որոշումը եղել է Թրամփի կարևոր խոստումներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 15:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Տարաձայնություն հանրապետականների ճամբարում ՝ Արևմտյան Ասիայից ամերիկացի զինծառայողների դուրս բերելու շուրջ

Կոնգրեսի հանրապետականները դեմ են արտահայտվել Արևմտյան Ասիայից, հատկապես Աֆղանստանից ու Իրաքից ամերիկացի զինծառայողներին դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Այս որոշումը եղել է Թրամփի կարևոր խոստումներից մեկը:

Սենատի հանրապետականների ​​առաջնորդ Միչ Մաքքոնելն իր անհամաձայնությունն է հայտնել ամերիկյան զորքերի  Արևմտյան Ասիայից դուրս բերելու կապակցությամբ: Նա Սենատի նիստում հայտարարել է. «Իրաքից ու Աֆղանստանից ամերիկացի զորքերի դուրս գալը կհանգեցնի մեր թուլացմանը և արևմտյան Ասիայում մեր թշնամիների հզորացմանը: Մենք կարևոր դեր ունենք ահաբեկիչներից երկրի ազգային անվտանգությունը պաշտպանելու գործում: Ահաբեկիչները  ցանկանում են, որ աշխարհի ամենահզոր բանակն իր զինծառայողներին դուրս բերի տարածաշրջանից»:

Մաքքոնելն իր  հստակ դիրքորոշումը հայտնել է այն բանից հետո, երբ իրազեկ աղբյուրները հայտարարել էին, որ Թրամփը մտադիր  է մինչև 2021 թվականի հունվար ամիսն ԱՄՆ-ի զինծառայողներին դուրս բերել Իրաքից ու Աֆղանստանից: Պենտագոնը հրապարակել է ամերիկացի հրամանատարիներին ուղղված «Նախազգուշացման հրաման»   հայտարարությունը, որով հրամանատարներին կոչ է արվել մշակել  անհրաժեշտ ծրագրեր Իրաքում ու Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների թիվը կրճատելու համար: 

Պենտագոնը նախատեսում է Աֆղանստանում և Իրաքում ամերիկացի զինծառայողների  թիվը կրճատելով հասցնել 2500-ի: ԱՄՆ-ն այս պահին Աֆղանստանում ունի 4500, իսկ Իրաքում` 3000 զինծառայող: Ավելի վաղ Թրամփը անսպասելի հայտարարությամբ խոստացել էր, որ մինչ 2020-ի  թ. Սուրբ Ծննդյան տոները,  Աֆղանստանից դուրս կբերի ամերիկյան զորքերը: Պենտագոնի ղեկավարը խիստ արձագանքեց  Թրամփի այդ որոշմանը: ԱՄՆ Պաշտպանության նախկին  նախարար Մարկ Էսպերը Թրամփի կողմից ազատվեց պաշտոնից՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի արագ դուրսբերմանը դեմ գնալու համար: Անցած շաբաթ Էսպերի պաշտոնից ազատվելուց հետո, Թրամփը  Քրիս Միլլերին նշանակել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

ԱՄՆ-ում  հանրապետականների և դեմոկրատների միջև կա համաձայնություն Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ: Նորընտիր նախագահ Ջո  Բայդենը, որը Սպիտակ Տան ղեկավարությունը կստանձնի 2021 թվականի հունվարի 20-ին, ընդգծել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը շարունակելու անհրաժեշտությունը, իսկ ամերիկյան զինծառայողների Արևմտյան Ասիայից ամբողջական դուրսբերման մասին Թրամփի մոտեցումը խիստ խափանելու է նոր նախագահի քաղաքականությունները: Թվում է, որ Բայդենը  դադարեցնելով ամերիկյան զորքերի դուրսբերումը հատկապես Աֆղանստանից, մտադիր է  ժամանակացույց մշակել այդ հարցում կամ վերանայել  Թալիբանի հետ Դոհայի խաղաղության համաձայնագիրը՝ հաշվի առնելով համաձայնագրից հետո Աֆղանստանի կառավարական ուժերի վրա թալիբների հարձակումների ընդլայնումն ու ակտիվացումը:   Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայությունն այդ երկրների բնակիչների սպանությունից, պատճառած  մեծ վնասներից ու կորուստներից, անապահովության տարածումից  և թմրանյութերի աննախադեպ արտադրությունից բացի, այլ արդյունք չի ունեցել: