Մեկնաբանություն - Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Հարավային Կովկասում զորուժ տեղակայելու առաջարկը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128516-Մեկնաբանություն_Թուրքիայի_խորհրդարանը_հաստատել_է_Հարավային_Կովկասում_զորուժ_տեղակայելու_առաջարկը
Թուրքիայի կառավարությանը հաջողվեց ստանալ խորհրդարանի համաձայնությունը Հարավային Կովկասի տարածաշրջան զորք մտցնելու և Ադրբեջանում ռազմական բազա հիմնելու կապակցությամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 13:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թուրքիայի խորհրդարանը հաստատել է  Հարավային Կովկասում զորուժ տեղակայելու առաջարկը

Թուրքիայի կառավարությանը հաջողվեց ստանալ խորհրդարանի համաձայնությունը Հարավային Կովկասի տարածաշրջան զորք մտցնելու և Ադրբեջանում ռազմական բազա հիմնելու կապակցությամբ:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության առաջարկած օրինագծին, որով նախատեսվում է մեկ տարի ժամկետով զորուժ տեղակայել Ադրբեջանում: Լեղինային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, Ադրբեջանը գրավել է  իր պահանջած հողերի երկու երրորդը, իսկ մնացած հողերի կարգավիճակը մնում է անհայտ:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին  համաձայնագրում որևէ անդրադարձ չի եղել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակին: 

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացելէ  հակամարտություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի սեփականության իրավունքի շուրջ:

Ուստի ահցր է առաջանում՝ արդյոք Ադրբեջանը կարողացե՞լ է գրավել վիճելի տարածքները: Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ   ստորագրված փաստաթուղթը պատրվակ էր Հարավային Կովկասում թուրքական ռազմական ներկայության համար: Սա նշանակում է խախտել հավասարակշռությունը տարածաշրջանի ուժերի միջև: Այդ պատճառով, այս վիճակը  դժվար թե երկար տևի:  Ադրբեջանում թուրքական զորքերի տեղակայման որոշումն արժանացել է արածաշրջանային և համաշխարհային կառավարությունների հակազդեցությանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հերքելով  ռուս խաղաղապահների հետ թուրքական ռազմական  ուժերի ներգրավվածության մասին հայտարարություններն ասել է.«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերը կլինեն միայն ռուսական, իսկ Թուրքիայի հետ համակարգումն այս ոլորտում իրականացվում է Ադրբեջանի միջոցով»:

Քաղաքական փորձագետները կարծում են, որ Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ կենտրոն հիմնելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը կարող է կապ ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքից (ՆԱՏՕ) Թուրքիային հեռացնելու Ռուսաստանի նպատակների հետ: Ադրբեջանի Սահմանադրությունը անընդունելի է համարում այս երկրում օտարերկրյա ուժերի ներկայությունը: Իլհամ Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է, որ թուրքական զորքերը ռուսական ուժերի հետ միասին ներկա լինեն  այդ երկրում:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, անվավեր են ճանաչել Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի համաձայնությունը:

Չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները չեն կարող բացասաբար ազդել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրի վրա, սակայն  այս առարկությունները կարող են սրել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: