10 տարի ընդմիջումից հետո, ԱՄՆ-ն Վենեսուելա է գործուղում իր դեսպանին
Չնայած Վենեսուելայի վրա առավելագույն ճնշման ԱՄՆ-ի քաղաքականությանը և Վաշինգտոնի և Կարակասի միջև դիվանագիտական կապերի խզմանը, 10 տարի ընդմիջումից հետո, ԱՄՆ-ն Վենեսուելա է գործուղում իր դեսպանին:
ԱՄՆ Սենատը հաստատեց Ջեյմս Սթորի թեկնածությունը Վենեսուելայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում: Նա իր աշխատանքը կսկսի Կոլումբիայի մայրաքաղաքում:
Չնայած Վենեսուելան վերջին տասնամյակների ընթացքում ենթարկվել է ԱՄՆ-ի ուղղակի և անուղղակի ճնշմանը, սակայն Դոնալդ Թրամփի օրոք, երկու երկրների հարաբերություններն ավելի են սրվել:
Թրամփն իր պաշտոնավարման չորս տարիների ըթնացքում վարեց Վենեսուելայի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն ՝ նպատակ ունենալով տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձախակողմյան կառավարությունը: Այդ նպատակով, Թրամփը կիրառեց նավթային, ֆինանսական ու բանկային պատժամիջոցներ ու հնչեցրեց ռազմական սպառնալիքներ: Սակայն լարվածությունը առավել սրվեց Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի ընդիմության առաջնորդ Խուան Գուայդոյինա յդ երկրի նախագահ հռչակելուց հետո:
Այս կապակցությամբ, Վենեսուելայի նախագահ Մադուրոն հայտարարել է. «ԱՄՆ նախագահն ինքն առաջին պլան բերեց Խուան Գուայդո հրեշին և երկու տարում նրա վրա ծախսեց 800 միլիոն դոլար»:
Սպիտակ տան պաշտոնյաները, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, փորձել են Մադուրոյի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա հրաժարական տա: Այդ նպատակով, ԱՄՆ-ն Գուայդոյին ցուցաբերել է ֆինանսական ուք աղաքական աջակցություն: Սակայն Գուայդոն ոչ միայն չկարողացավ գրավել իշխանությունը: և առաջ տանել Վաշինգտոնի քաղաքականությունը, այլ պառակտում առաջացրեց ընդդիմության ճակատում:
Վենեսուելայի խորհրդարանի նախագահի պաշտոնից Գուայդոյի հեռացումը, ըստ էության, նրա քաղաքական կարիերայի ավարտն էր և լուրջ հետընթաց Թրամփի վարչակազմի համար, որը մեծ ներդրումներ էր կատարել վերջինիս վրա տապալել նախագահ Մադուրոյին:
Վերջերս, Դոնալդ Թրամփն անսպասելի հայտարարություն է արել, նշելով. «Ես չեմ վստահում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին» Նա ձախողվեց, չնայած Միացյալ Նահանգների և այլ երկրների աջակցությանը»:
Չնայած Լատինական Ամերիկայի երկրները վերջին տարիներին Միացյալ Նահանգների համար կարևոր նշանակություն էին ձեռք բերել և Վաշինգտոնի պաշտոնյաները փորձում էին տապալել տարածաշրջանի ձախամետ կառավարություններին, Բոլիվիայի տապալված նախագահ Էվո Մորալեսը իր կուսակցության հաղթանակից հետո վերադարձավ իշխանության: Արգենտինայում ԱՄՆ քաղաքականության հարաբերական ձախողումը, Կուբայում տիրող իրավիճակը և Մադուրոյին տապալելու ձախողումը Թրամփին ստիպեցին իր նախագահության վերջին շաբաթների ընթացքում նոր դիրքորոշում որդեգրել այդ երկրների նկատմամբ. Վաշինգտոնը Վենեսուելայում իր դեսպանին գործուղում է Կոլումբիա, որը սահմանակից է Վենեսուելային:
Իսկ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակն ավելացրել է հակասությունները Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ ապագա քաղաքականության շուրջ:
Ամերիկացի պաշտոնյաները կարծես փորձում են փոխարինել Լատինական Ամերիկայի երկրներում իրենց ձախողումները, փոխելով իրենց դիրքորոշումը: Եվ հարց է առաջանում արդյոք այս քաղաքականությունը Վաշինգտոնի կողմից նահա՞նջ է, թե ընդդիմություն ուժեղացնելու նոր քաղաքականություն: Իսկ դա կորոշի ժամանակը: