Մեկնաբանություն - Բաքվի երկիմաստ պայմանը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128661-Մեկնաբանություն_Բաքվի_երկիմաստ_պայմանը_Երևանի_հետ_հարաբերությունների_կարգավորման_համար
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման պայմանը այդ երկրում արժանի ու ողջամիտ իշխանությունների նշանակումն է:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 21, 2020 14:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բաքվի երկիմաստ պայմանը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման պայմանը այդ երկրում արժանի ու ողջամիտ իշխանությունների նշանակումն է:

Անդրադառնալով Աղդամի շրջանում ադրբեջանական բանակի տեղակայմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այս պահին Հայաստանում խորը ներքին ճգնաժամ է:

Այս օրերին Հայաստանում ներքին իրավիճակը լարված է և մարդիկ բողոքում են Երևանի կառավարության դեմ՝ ղարաբաղյան հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պատճառով: Նրանք պահանջում են Հայաստանի վարչապետի հրաժարականը:

Չնայած  կառավարությունում իրարահաջորդ պաշտոնանկություննեերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրաժարական չի ներկայացրել:

Անցած օրերին աշխատանքից հեռացվել են Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները: Մի խումբ քաղաքզցիներ շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը:

Հայաստանում լարված իրավիճակից և հակակառավարական բողոքներից բացի, որոշ արևմտյան կառավարություններ, հատկապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք չեն ճանաչել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև Ռուսաստանի  միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը, և պահանջում են չեղարկել այն:  

Արևմտյան կառավարությունների հակադրությունը Լեռնային Ղարաբաղի զինադադարի համաձայնագրին, ամրապնդում է տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների կասկածը, որ այդ կառավարությունները ձգտում են խափանել համաձայնագիրը:

Հատկապես ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի նախագահի հայտարարություններից հետո, բոլորի համար պարզ դարձավ, որ արևմտյան կառավարությունները կարող են օգտվել Հայաստանի ներքին իրավիճակից իրենց օգտին:

Փաստորեն, արևմտյան որոշ կառավարություններ օգտագործում են Հայաստանում ստեղծված լարված իրավիճակն իրենց ազգային շահերից բխող նպատակով և ստիպում են հայ ժողովրդին ընդվզել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի ստորագրման դեմ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով  Լեռնային Ղարարաբաղի զինադադարի պայմանագրի դեմ ուղղված քննադատություններին և ներկայացնելով  Մոսկվայի մտադրությունները, Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Թվում է, որ մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հպարտությունը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի անմիջական և արդյունավետ դերով»:

Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նպատակների ձախողման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը կարող է հանգեցնել արևմտյան կառավարությունների կողմից հետագա սադրանքների ավելացմանը:

Փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հատուկ նշանակություն ունի և վերջին երեսուն տարիների ընթացքում դրա կարևորությունն ավելացել է:

Ամփոփելով տարածաշրջանի պայմանները և այն ջանքերը, որ տարվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, պետք է ասել.«Արևմտյան կառավարությունների կողմից Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի խափանմանն ուղղված ջանքերը դժվար թե հաջողություն ունենան: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի երկիմաստությունները ապագայում կարող են խնդիրներ առաջացնել հակամարտության կողմերի համար»: