Իսրայելը ձգտում է հավերժ տիրանալ Գոլանի բարձունքներին
Չնայած Գոլանի օկուպացված տարածքում Սիոնիստական ռեժիմի սեփականատիրության դեմ միջազգային հանրության ընդդիմությանը, Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Գոլանի բարձունքները հավերժ կմնան այդ ռեժիմի ձեռքում ու Իսրայելը երբեք չի հեռանա Գոլանից:
Կիրակի օրը Իսրայելի կառավարության նիստն առաջին անգամ անցկացվել է Գոլանի բարձունքներում.
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ընթացքում պնդելով ,որ Գոլանը պատկանում է այդ ռեժիմին ասել է.«Մենք չենք հաձնվի համաշխարհային ճնշումներին ու երբեք չենք հեռանա Գոլանից»:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել ընդունել այն փաստը որ Գոլանը պատկանում է Իսրայելի ռեժիմին: Նեթանյահուն ասել է. «անկախ նրանից` ով կգտնվի սահմանից այն կողմ, դրա գիծը չի փոփոխվի»:
Սիոնիստական ռեժիմը ,որ 1967 թ.-ին արաբների դեմ պատերազմում բռնագրավեց Սիրիայի Գոլանի բարձունքների մի մասը, 1981 թ.-ին այն կցեց մյուս օկուպացված տարածքներին: Այդ քայլը երբեք պաշտոնապես չճանաչվեց միջազգային հանրության կողմից:
Նեթանյահուն այն դեպքում է նման հայտարարութուն անում, երբ իսրայելական լրատվամիջոցները վերջին օրերի ընթացքում տեղեկացրել են ,որ ռեժիմի պաշտոնյաները մտահոգ են Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձվելու հավանականության կապակցությամբ:
Տարածաշրջանի օկուպացված տարածքների օկուպացման շրջանակում Սիոնիստական ռեժիմի ջանքերի նոր փուլի հետ միաժամանակ, Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում զգուշացրնելով արաբական տարածքներում Իսրայելի ռեժիմի արկածախնդրությունների նոր փուլի կապակցությամբ , նրանց կոչ է արել անհապաղ կանխել այդ ռեժիմի տարածամոլական քայլերը:
Սիոնիստական լրատվամիջոցները գրել են.«Իսրայելի պատասխանատուները մտավախություն ունեն,որ եթե ժնևում ընթացող Սիրիայի հարցով բանակցություններում համաձայնություն կայանա, ապա Իսրայելը կհայտնվի միջազգային հանրության ճնշումների տակ Գոլանի բարձունքներից նահանջելու հարցի առջև»:
Այդ իսկ պատճառով, Սիոնիստական ռեժիմի բանակը ամրապնդել է իր ռազմական ներկայությունը Գոլանի բռնագրավյալ տարածքներում և բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել այդ տարածքում:
Փաստորեն Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քայլերը վկայում են այն մասին ,որ Իսրայելի ռեժիմն ու նրա հովանավորները, հատկապես` ԱՄՆ-ն, Սիրիայի ճգնաժամի կուլիսներում դավեր են նյութում Գոլանի բռնագրավյալ տարածքի կապակցությամբ:
.