Մամուլի տեսություն 29-10-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129021-Մամուլի_տեսություն_29_10_2020
Իրանի ժողովուրդը միաձայն պահանջում է վրեժ լուծել երկրի միջուկային գիտնականի սպանության հեղինակներից:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 29, 2020 12:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-10-2020

Իրանի ժողովուրդը միաձայն պահանջում է վրեժ լուծել երկրի միջուկային գիտնականի սպանության հեղինակներից:

Մառդոմսալարի 

Նեթանյահուն և Թրամփը խելագարվում են սպանությունների համար

Ուրբաթ օրը Թեհրանի Աբսարդի շրջանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանով, նահատակվեց Իրանի ՊՆ հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն: Այս սպանությունը լայն արձագանք է ստացել օտարերկրյա պաշտոնյաների և լրատվամիջոցների շրջանում:

Sky News- ը գրել է. «Մոհսեն Ֆախրիզադեն Իրանի լավագույն գիտնականներից էր: Նա հայտնի էր նաև Իրանի թշնամիների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններում: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն  Իրանին՝ որպես միջուկային տերություն սպառնացող վտանգ ներկայացնող  իր խոսքում նշել էր Ֆախզիզադեի անունը: 2018 թ -ին կայացած մամուլի ասուլիսում նա ասղել էր ․«Հիշեք նրա անունը»։

 

Քեյհան 

Նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը չի խանգարի նրա նվաճումների ուղու շարունակմանը

Իրանցի գիտնականների սպանությունը նոր իրադարձություն չէ իրանցիների համար: ԱՄՆ-ը և Սիոնիստական ​​ռեժիմը տարիներ շարունակ զայրացած և հիասթափված են ժամանակակից և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի արագ գիտական ​​առաջընթացից և այն կանխելու միակ ճանապարհը համարում են գիտնականներին և հետազոտողներին սպանելը: Փաստն այն է, որ, հակառակ նրա, ինչ սիոնիստները փորձում են ցույց տալ,  այս ահաբեկչական գործողությունը հուսահատության ու զայրույթի նշան է: Նրանք շատ լավ գիտեն, որ Ֆախրիզադեի, Թեհրանի Մողադդամի և գեներալ Սոլեյմանիի ձեռքբերումները Սիոնիստական ​​ռեժիմին  ստիպել են իր շուրջը պատ կառուցել ու վախենալ:

 

Խոռասան օրաթերթ

Երկրից բացի այլ մոլորակի վրա ապրելը դարձել է գիտնականների առաջնային խնդիրներից մեկը: Դրա պատճառը  Երկիր  մոլորակի պաշարների սպառվելու  հավանականությունն է: Տիեզերական ճանապարհորդական ընկերության՝ Tesla Motors- ի և SpaceX- ի սեփականատեր Իլան Մասկը վերջերս հայտարարեց, որ մինչեւ 2050 թվականը Մարսում բնակվելու է մեկ միլիոն մարդ: Վաղ փուլերում մարդիկ ամպրելու են գմբեթավոր ապակու միջոցով փակված  միջավայրում, սակայն աստիճանաբար ամբողջ Մարս մոլորակը նախապատրաստվելու է մարդու բնակության համար: Նա պնդում է, որ Մարսի մակերեսին քաղաք կառուցելու համար անհրաժեշտ է հազար StarShip հրթիռ: Այս հրթիռներով ենթակառուցվածքների և անձնակազմի փոխադրումներից յուրաքանչյուրի արժեքը կկազմի առնվազն 2 միլիոն դոլար:

 

Էըթեմադ օրաթերթ

Խաթիբզադեի արձագանքը Բելգիայում իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի 20-ամյա բանտարկությանը

Իրանի ԱԳՆ խոսնակը հերլ է այն տեղեկությունները, թե իրանցի դիվանագետ Ասադոլլա Ասադին Բելգիայում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Սաիդ Խաթիբզադեն, պատասխանելով Ասադոլլահ Ասադիի համար 20 տարվա ազատազրկման վճռի  վերաբերյալ հրապարակված լուրերի ճշգրտության մասին հարցին, ասել է. «Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Դա միայն դատախազի պահանջն է դատարանը որևէ վճիռ չի կայացրել»:

 

 

 aravot.am

 

ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղ են ժամանել 60-ից ավելի ռազմական բժիշկներ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերի բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ Ղարաբաղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Մեքենաների շարասյունը Ստեփանակերտ է շարժվել Երեւանից, իսկ ավելի վաղ` ռազմական բժիշկները ԻԼ-76 ինքնաթիռով թռել էին Խաբարովսկից եւ վայրէջք կատարել Երեւանում: Նշվում է, որ ավտոշարասյունն ուղեկցել են ՌԴ խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Ղարաբաղ են ժամանել 60-ից ավելի ռազմական բժիշկներ՝ այդ թվում վիրաբույժներ,անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ վարակաբաններ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է վերադարձը խաղաղ կյանքին, ավելի վաղ վերականգնվել էր տրանսպորտը, եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել ճանապարհների մաքրման եւ Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Նշվում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված են ՌԴ կենտրոնական ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի առանձնացված 15 հատուկ ստորաբաժանումները:

 

 

armenpress.am

Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր

 

Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին  Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ: Դա արդեն քաղաքական կողմն է: Դա պետք է արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում: Երեկ հանդիպել եմ ՀՀ  արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, իսկ այսօր հանդիպել եմ ՀՀ վարչապետ Փաշւինյանի հետ և քննարկել այս բոլոր հարցերը»,- ասաց Լըմուանը:

 

orakarg.com

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչներին

Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։

 

168.am

Հնդկաստանում մեկ տարում կարտադրեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Hetero դեղագործական պատրաստուկների հնդկական արտադրողը պայմանավորվել են Հնդկաստանում մեկ տարում արտադրել կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի ավելի քան 100 միլիոն չափաբաժին:

Այդ մասին ասվում է պատվաստանյութի Twitter օգտահաշվում զետեղված հաղորդագրության մեջ:

«ՌՈւՆՀ-ն եւ Hetero-ն՝ Հնդկաստանի առաջատար դեղագործական պատրաստուկներ արտադրողներից մեկը, հայտարարում են Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արտադրելու շուրջ համաձայնության մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ճշտվում է, որ կողմերը մտադիր են պատվաստանյութի արտադրությունը գործարկել 2021 թվականի սկզբին:

«Սպուտնիկ V»-ն յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է պաշտպանել իր բնակչությանը կորոնավիրուսից, պետք է դառնա պատվաստանյութերի ազգային ֆորտֆելի կարեւոր մասը: Hetero-ի հետ գործընկերության շնորհիվ զգալիորեն ավելանալու են պատվաստանյութի թողարկման արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա Հնդկաստանի բնակչությանն արդյունավետ պատվաստուկով ապահովել համավարակի ժամանակաշրջանում»,-հայտարարել է ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը:

 

1in.am

Ամերիկացիները ռեկորդային 9 միլիարդ դոլար են ծախսել «Սև ուրբաթի» առցանց գնումների վրա

Միացյալ նահանգների բնակիչները, նոր կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, ռեկորդային 9 միլիարդ դոլար են ծախսել նոյեմբերի 27-ին «Սև ուրբաթի» առցանց գնումների վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը`հղում անելով Adobe Analytics-ի տվյալներին, որը վերլուծում է 100 խոշորագույն ամերիկյան մանրածախ ցանցերից 80-ի տեղեկատվությունը:

2019-ին այս ցուցանիշը 7.4 միլիարդ, 2018-ին՝ 6.2 միլիարդ դոլար: Առցանց գնումների նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է նրանով, որ շատ նահանգներում կորոնավիրուսային համաճարակի պատճառով այժմ սովորական առևտրային կետերի աշխատանքի սահմանափակումներ կան, ասվում է հաղորդագրության մեջ։

Անցյալ «Սև ուրբաթին» ամենամեծ պահանջարկը վայելում էին թվային և կենցաղային տեխնիկան: Նախորդ տարիների համեմատ, գնորդների հետաքրքրությունը զարդերի ու կոշիկների նկատմամբ զգալիորեն նվազել է: