Մեկնաբանություն. Միջազգային կառույցների պատասխանատվությունն իրանցի գիտնականի վախկոտ սպանության համար
(last modified Sun, 29 Nov 2020 14:10:16 GMT )
Նոյեմբեր 29, 2020 17:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միջազգային կառույցների պատասխանատվությունն իրանցի գիտնականի վախկոտ սպանության համար

Նոյեմբերի 27-ին, Թեհրան նահանգի Աբսարդ շրջանում Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով, սպանվեց իրանցի ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդն արձագանքելով նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ուրբաթ երեկոյան Թվիթերում գրել է. «Նպատակաուղղված սպանությունը մի երկրում, որը ներգրավված չէ ռազմական հակամարտության մեջ և մարդուն ապրելու իրավունքից զրկելը, համարվում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, որն արգելում է խաղաղ պայմաններում այլ երկրում ուժի կիրառումը»:

ՄԱԿ-ի  պաշտոնյան նկատի է ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունը, որն առնվազն 2018թ. սկսած, նպատակ ուներ սպանել Մոհսեն   Ֆախրիզադեին:

Այս սպանության կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդի հստակ դիրքորոշումը վկայում է, որ Սիոնիստական ​​ռեժիմը միջազգային իրավունքի հիմնական խախտողներից է և չի հարգում միջազգային  օրենքներն ու սկզբունքները:

2018թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է:

«Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն: Հաշվի առնելով, որ  Սիոնիստական ​​ռեժիմն Իրանի գիտահետազոտական ոլորտի ​​նվաճումները ձախողելու նպատակով բազմիցս դիմել է ահաբեկչության, Նեթանյահուի այս հայտարարությունը  վկայում է միջուկային գիտնականի դեմ ուղղված այդ ռեժիմի իրական մտադրությունների մասին: Նահատակ Ֆախրիզադեի՝ երկրին մատուցած վերջին  ծառայություններից մեկը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի իրանական  հավաքածուի արտադրությունն էր:

Հարցը նրանում է, թե ո՞րն է ՄԱԿ-ի և  կազմակերպության Անվտանգության խորհրդի դերը՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահապաններ:

Չնայած Սիոնիստական ​​ռեժիմը վերջին տարիներին փորձեր է արել սպանել  իրանցի միջուկային գիտնականներին և նրանցից  5-ը սպանվել են, սակայն  միջազգային կազմակերպությունների կողմից որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկվել նման հանցագործությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ:

Նույն պասիվ դիրքորոշումը Թրամփի վարչակազմին թույլ տվեց  2020 թ.  հունվարին Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ, սպանել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Սուլեյմանիի սպանությունից հետո, ՄԱԿ-ը բավարարվեց բանավոր դիրքորոշում հայտնելով և որևէ արդյունավետ քայլ չձեռնարկեց:

Տպավորությունէ ստեղծվում, որ Արևմուտքում և ՄԱԿ-ում, ահաբեկչության դեմ պայքարի հարցում դեռևս գործում են երկակի ստանդարտներ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին կոչ է արել դատապարտել նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը և նշել, որ սպանության մեջ Իսրայելի դերակատարության լուրջ նշաններ կան: Նա ԱՄՆ-ին և Սիոնիստական ​​ռեժիմին հորդորել է զերծ մնալ Իրանի դեմ ուղղված արկածախնդիր քայլերից, ընդգծելով Թեհրանի իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իր ժողովրդին պաշտպանելու և նրա անվտանգությունն ապահովելու համար:

Իրանը  Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ին կոչ է անում վճռական արձագանքել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից կատարված այս նոր ոճրագործությանը, որն իրականացվել է ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով: Իսկ թույլ դիրքորոշումը և անտարբերությունը միայն ավելի համարձակ կդարձնեն  Սիոնիստական ​​ռեժիմին և ԱՄՆ-ին իրենց գործողություններում: