Մամուլի տեսություն 07-12-2020
Եվրոպացիներն աստիճանաբար փոխում են իրենց դիրքորոշումը ՀԳՀԾ-ի նկատմամբ և փորձում են մերձենալ ԱՄՆ-ին՝ հրթիռային պատժամիջոցներն ավելացնելով և տարածաշրջանային խնդիրներ արծարծելով, խոսելով Իրանի հետ նոր համաձայնագրի մասին:
Քեյհան
Իրանական վառելիքի 10 նավ է մեկնել Վենեսուելա
Վառելիքի մատակարարման հարցում խնդիրներ ունեցող Վենեսուելային օգնելու նպատակով, Իրանի կրկին վառելիքի մեծ բեռնվածք է ուղարկել Հարավային Ամերիկայի ջրեր: Այս քայլը, որը նախկինում ունեցել է և հաջողություններ և անհաջողություններ, նպատակ ունի անտեսել ԱՄՆ պատժամիջոցները:
Մարդոմսալարի
Նահատակ Ֆախրիզադեի սպանությունն իրականացվել է արբանյակի օգնությամբ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել է, որ սիոնիստների գործողություններն անպատասխան չեն մնալու: Նա նշել է. «Իսլամական երկրների, հատկապես Իրանի Իսլամական հանրապետության` գիտությանը հասանելիություն չթողնելը սիոնիստների ամենակարևոր նպատակներից է»:
Գեներալ Շարիֆը հավելել է. «Ֆախրիզադեի սպանության ժամանակ արբանյակի օգնությամբ կիրառվել են առաջատար էլեկտրոնային գործիքներ»:
Շարղ
Թրամփի քաղաքական մանևրը Իրանի երկնքում
New York Times- ը հաղորդել է, որ արաբական այլ երկրների հետ Կատարի վեճը լուծելու ջանքերից հետո ԱՄՆ պաշտոնյաները փորձում են Սաուդյան Արաբիային համոզել բացել իր օդային տարածքը Կատարի թռիչքների համար, որպեսզի կրճատեն Իրանի շուրջ 100 միլիոն դոլարի հասնող եկամուտները:
Քուշները և Սպիտակ տան այլ խորհրդականներ հանդիպել են Կատարի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու Իրանից Սաուդյան Արաբիա իրենց ուղևորափոխադրումների ուղին փոխելու հարցը: Այդպիսով կատարի թռիչքները կվեռադառնան է այն երթուղուն, որն այդ երկիրն օգտագործել է տարիներ շարունակ և որից դադարել էր օգտվել երեք տարի առաջ:
Խորասան
Ռուսաստանը քննադատել է Եվրոպային ՀԳՀԾ-ի հարցով
Մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է մտնել գտնվել Սպիտակ տուն, նա դեռ հստակ չի խոսել , թե ՀԳՀԾ-ի հարցով ինչպես է գործելու Իրանի հետ: Եվրոպացիներն աստիճանաբար փոխում են իրենց դիրքորոշումը ՀԳՀԾ-ի նկատմամբ և փորձում են մերձենալ ԱՄՆ-ին՝ հրթիռային պատժամիջոցներն ավելացնելով և տարածաշրջանային խնդիրներ արծարծելով, խոսելով Իրանի հետ նոր համաձայնագրի մասին: Եվրոպայի այս երկակի քաղաքականությունն արժանացել է Ռուսաստանի ընդիմությանը և միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է «Որոշ վերլուծաբաններ կողմ են Իրանի հետ ավելի լավ գործարքին: Նրանք մոռացել են, որ կատարյալ լինելը հակասում է լավ լինելուն»:
Ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման աշխատանքները
ՌԴ պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտիների ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկություններով՝ ռուս խաղաղապահներն իրականացրել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման գծերի բևեռների շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում:Մաքրվել է 3.4 հա տարածք և 2.2 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է շուրջ 1250 պայթուցիկ օբյեկտ: Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում է հատուկ սարքավորված տարածքներ և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ կիրառելով:
Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով ծախսերի վերաբերյալ․ նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։
Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ: Բացի այդ, առկա է ընդհանրապես համահայկական միասնության գաղափարի վարկաբեկման վտանգ, գաղափար, որը մինչ այժմ ապահովել է հիմնադրամի գործունեությունը:
orakarg.com
Թուրքիան վճարել է Ռուսաստանին C-400-ի մատակարարման դիմաց
Թուրքիան ՌԴ-ին վճարել է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Մենք ամբողջությամբ կատարել ենք պարտավորագիրը, այն փակվել Է, իսկ դա նշանակում Է, որ մենք բեռնառաքել ենք և ստացել բոլոր միջոցները»,-Չեմեզովը հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:
Նա հայտարարել է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան:
«Այդ պարտավորագիրը բացառիկ էր, որովհետև այն իրականացվել Է ՆԱՏՕ-ի երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաև այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,-ասել է Չեմեզովը:
«Մենք քննարկում ենք նաև բաղադրամասերի արտադրության հնարավորությունը, այն, ինչը կարելի է արտադրել նրանց մոտ: Չէ որ «Տրիումֆ» C-400-ը բարդ տեխնիկա է: Դրա արտադրությունը զրոյից սկսելն անիրական է»,-հավելել է նա:
armenpress.am
Այվազյանը Լավրովին հրավիրել է այցելել Երևան. ՌԴ արտգործնախարարն ընդունել է հրավերը
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:
«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը:
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։