Մեկնաբանություն - Իրաքում անվտանգության իրավիճակը՝ ԻԼԻՊ-ի պարտությունից երեք տարի անց
2020 թվականի դեկտեմբերի 10-ն ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակի երրորդ տարեդարձն է:
2014-ին ԻԼԻՊ-ը ներխուժեց Իրաք ՝ գրավելով երկրի տարածքի մոտ մեկ երրորդը: Խմբավորումն Իրաքում աննախադեպ մասշտաբի հանցագործություններ է կատարել: Քանի որ ԻԼԻՊ Իրաք ներխուժման պահին իրաքյան բանակը գործնականում անարդյունավետ էր և որոշակիորեն կազմալուծված, Իրաքի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սիստանիի ֆեթվայով ձևավորվեց Հաշդ ալ Շաբի խմբավորումը: 2017-ի դեկտեմբերի 10-ին, երեքուկես տարի տևած պայքարի արդյունքում, Իրաքի անվտանգության ուժերը և Հաշդ ալ-Շաբին հայտարարեցին ԻԼԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին: Իհարկե, իրաքյան տարբեր պաշտոնյաները հայտարարեցին, որ ԻԻՀ կարևոր դերակատարություն է ունեցել Իրաքում ԻԼԻՊ-ի կրած պարտության հարցում:
Երեք տարի անց հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն է անվտանգության իրավիճակը հետիլիպյան Իրաքում:
Չնայած ԻԼԻՊ-ը պարտություն կրեց ու ոչնչացվեց, սակայն խմբավորման անդամների մի մասը դեռևս շարունակում են մնալ Իրաքի տարածքում: Նրանք, ինչպես 2014 թ,. ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իրաքի տարբեր շրջաններում: ԻԼԻՊ-ի գործողությունների թիրախն անվտանգության ուժերն ու ժողովրդական մոբիլիզացիայի ուժերն են: Սակայն Իրաքի անվտանգության ուժերը և ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը շարունակում են պայքարել ԻԼԻՊ-ի մնացած անդամների դեմ:
Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ չնայած ԻԼԻՊ-ը պարտվել է, սակայն Իրաքում իրավիճակը դեռևս անապահով է: Սակայն անապահովության տեսակը փոխվել է: Այսօր Իրաքում անց են ակցվում բողոքի ցույցեր, որոնք հաճախ վերածվում են փողոցային բռնությունների: Որպես օրինակ, 2019-ի հոկտեմբերին սկսված բողոքի ցույցերի ընթացքում, ավելի քան 500 մարդ զոհվեց և շուրջ 7000-ը վիրավորվեցին: Այսպիսով, անապահովությունը շարունակում է մնալ Իրաքում ԻԼԻՊ-ից հետո տեղի ունեցող զարգացումների արդյունքը և իրավիճակը փխրուն է:
2014 թվականից մինչ 2017 թվականը Իրաքում անապահով պատճառն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն էր: Ուստի հայտնի էին նաև անվտանգության ուժերի թշնամին և Հաշդ ալ-Շաբիի թշնամին: ԻԼԻՊ-ից երեք տարի անց Իրաքում անապահովության պատճառները փոխվել են: ԻԼԻՊ-ի անդամները այժմ թիրախավորում են Իրաքի անվտանգությունը և անապահովություն ստեղծում երկրի տարբեր շրջաններում, համագործակցելով տարբեր խմբավորումների, բաասականների, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի հետ:
Տարբերությունն այն է, որ ԻԼԻՊ-ի մնացորդները, շեղված հոսանքները և բաասականները փողոցային ցույցերի միջոցով բռնություն են տարածում, իսկ ԱՄՆ-ը հարձակումներ է իրականացնում դիմադրության խմբերի վրա, ինչպես նաև այնպիսի ահաբեկչական գործողություններ, ինչպիսիք են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի և Հաշդ ալ Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդիի ալ Մուհանդեսի սպանությունը:
Ի վերջո պետք է ասել, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ընթացքում իրաքյան խմբերի մեծ մասի միջև ներքին միասնությունը կար այս թշնամու դեմ պայքարելու համար: Սակայն այսօր, առկա սպառնալիքների և անապահովություն տարածողների դեմ պայքարում միասնությունը պակասել է, ինչն ավելի փխրուն է դարձրել անվտանգության իրավիճակն այդ երկրում: