Մամուլի տեսություն 13-12-2020
Թուրքիայի նախագահի հռետորաբանությունից և տարածքային պահանջից հետո Իրանի ժողովուրդը սոցցանցերում պահանջել է բոյկոտել այդ երկրի արտադրած ապրանքները և արգելել ճանապարհորդությունը դեպի Թուրքիա:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանի Թավրիզ քաղաքի ժողովուրդը բողոքի ցույց է աnցկացրել Էրդողանի ամբարտավանության դեմ
Թավրիզի բնակիչների մեծ բազմություն շաբաթ օրը հավաքվել էր Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության առջև՝ ի նշան բողոքի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանաստեղծական ընթերցման:
Հավաքի ընթացքում Թավրիզի ցուցարարները կարգախոսներ են վանկարկել և իրենց զորակցությունն են հայտել երկրի տարածքային ամբողջականության և ի պաշտպանություն երկրի գերագուն առաջնորդի։
Խոռասան օրթերթ
Թուրքիայի նահանջը պատրանքային դիրքերից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անջատողական հայտարարություններից հետո Անկարան հետ նահանջեց իր դիրքերից: Շաբաթ երեկոյան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ընդգծել է երկու երկրների միջև սերտ և բարեկամական հարաբերությունների առկայությունը և Անկարայի վարած բարիդրացիական քաղաքականությունը: Չավուշօղլուն նաև հավաստիացրել է, որ Թուրքիայի նախագահը հարգում է Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա հավելել է, որ Էրդողանը տեղյակ չի եղել իր կողմից արտասանված բանաստեղծության նկատմամբ առկա զգայունության մասին, համարելով, որ խոսքը վերաբերում է միայն Լաչինին և Լեռնային Ղարաբաղին, ինչի պատճառով Բաքվում կարդացել է այն:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Իրանի ժողովրդի ուղերձը Էրդողանին
Թուրքիայի նախագահի հռետորաբանությունից և տարածքային պահանջից հետո Իրանի ժողովուրդը սոցցանցերում պահանջել է բոյկոտել այդ երկրի արտադրած ապրանքները և արգելել ճանապարհորդությունը դեպի Թուրքիա:
Էթեմադ օրաթերթ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան հայտարարեց, որ ադրբեջանական բանակը վերսկսել է իր գրոհները Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը շփման գծի երկայնքով խաղաղապահներ է տեղակայել նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, հաղորդում են, որ հրադադարի ռեժիմը դեռ պահպանվում է:
Ռուս խաղաղապահները տեղակայված կլինեն տարածքում մեկ տարի ժամկետով և անհրաժեշտության դեպքում նռանց առակելությունը կերկարաձգվեն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ
Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։
168.am
«Ներկա պահին ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել». Ալիև
ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում այսօր ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:
«Ցավոք սրտի, Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման հարցում: Չնայած, որ 28 տարվա ընթացքում մանդատ է ունեցել դրա համար: Ես 17 տարի մասնակցել եմ բանակցություններին: Սակայն անգամ եթե Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործաբար մոտենալ հարցին, դա որևէ արդյունք չի տվել»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումն ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկա պահին ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել»,- շեշտել է Ալիևը՝ համաձայնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ ԼՂ հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել:
Վերջինս հավելել է, որ Բաքու այցելելու նախաձեռնությունը համանախագահներինն է եղել, և ինքը նրանց չի հրավիրել:
«Այստեղ գալը ձեր գաղափարն է եղել: Կարող եմ ևս մեկ անգամ ասել դա տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել, սակայն երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ասացի՝ թող գան, ես դեմ չեմ: Գուցե ինձ ասելու բան ունեն»,- ասել է Ալիևը:
lragir.am
Ադրբեջանը գործողություն է սկսել Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի ուղղությամբ
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է:
araratnews.am
ԱՄՆ-ը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ժամանակավոր բյուջեն, որը գործելու է մինչեւ դեկտեմբերի 18-ը եւ թույլ կտա խուսափել «շաթդաունից»՝ կառավարական գերատեսչությունների ֆինանսավորման դադարեցումից, հայտնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ուրբաթ օրը քվեարկել է 2021 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը։ Ավելի վաղ, օրենքին հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը։ Բյուջեի նախագիծը նախատեսում է նաեւ պատժամիջոցներ Թուրքիայի ու Ռուսաստանի նկատմամբ։
ԱՄՆ գործողությունները հավանաբար մեծ ազդեցություն կունենան թուրքական տնտեսության վրա, գրում է Ամերիկայի ձայնը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով Թուրքիայի նկատմամբ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում կլինի։
Թուրքական լրատվամիջոցները մեջբերում են Էրդողանին, որը հայտարարել է, որ Թրամփի իշխանության 4 տարիներին երբեք խնդիր չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ ընտրված նախագահ Ջո Բայդենն «իրեն լավ ճանաչում է»։
Ավելի վաղ ԵՄ առաջնորդները Բրյուսելում համաձայնեցրել են հայտարարությունը, որը ճանապարհ է բացում Կիպրոսի ափամերձ շրջաններում ապօրինի հորատման աշխատանքները ծրագրած կամ իրականացրած անձանց պատժելու համար։
araratnews.am
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկվա միջադեպը քննարկել է Սերգեյ Շոյգույի հետ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել ԼՂ-ում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։
Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։