Մեկնաբանություն. Նեթանյահուն հայտնվել է վատ վիճակում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129703-Մեկնաբանություն._Նեթանյահուն_հայտնվել_է_վատ_վիճակում
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի 25-րդ շաբաթը սկսվել է այն պայմաններում, երբ վերջինիս գլխավորած Լիքուդ կուսակցությունը պառակտվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2020 15:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Նեթանյահուն հայտնվել է վատ վիճակում

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի 25-րդ շաբաթը սկսվել է այն պայմաններում, երբ վերջինիս գլխավորած Լիքուդ կուսակցությունը պառակտվել է:

Բռնագրավված տարածքներում Բենիամին Նեթանյահուն խիստ ծանր վիճակում է հայտնվել: 25 շաբաթ է անցնում Նեթանյահուի դեմ ժողովրդական ցույցերից: Ցուցարարները բողոքում են իրենց տնտեսական վիճակի դեմ, որն ավելի է ծանրացել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ցուցարարները համոզված են, որ իշխող կառույցում տիրող կոռուպցիան և իշխանության ղեկին մնալու Նեթանյահուի  ցանկությունը պատճառ են դարձել, որպեսզի  կառավարությունն ուշադրություն չդարձնի ժողովրդի տնտեսական վիճակին:

Եվ չնայած կորոնավիրուսի համաճարակին, բռնագրավված տարածքների բնակիչներն արդեն 25 շաբաթ ցույց անցկացնելով, պահանջում են Նեթանյահուի հրաժարականը:

Սիոնիստական ռեժիմի կառավարության մեջ նույնպես առկա են տարաձայնություններ: 2020թ. ապրիլից, երբ Նեթանյահուն և Բենի Գանցը համաձայնության եկան կոալիցիոն կառավարություն կազմելու և փոխվող վարչապետ նշանակելու կապակցությամբ, անվստահությունը դարձավ այդ կառավարության գլխավոր ցուցանիշը, քանի որ Կապույտ-Սպիտակ կուսակցության նախագահ՝ Բենի Գանցը  կասկածում էր 18 ամիս անց Նեթանյահուն կհանձնի վարչապետի պաշտոնը: Այդ կասկածը սրվեց բյուջեի օրինագծի մասին տարաձայնությունից հետո, որովհետև Նեթանյահուն պնդում էր մեկամյա , իսկ Գանցը  պնդում էր երկամյա բյուջե հաստատել:

Գանցն այն համոզման է, որ մեկամյա բյուջեի վավերացմամբ Նեթանյահուն մտադիր է մինչև իր 18-ամսյա վարչապետության շրջանի ավարտը լուծարել կառավարությունը և խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնել:

Հետևաբար Գանցն առաջ է անցել և ինքն է վաղաժամ ընտրություններ անցկացնելու հարցը խորհրդարանում առաջ քաշել: Գանցի առաջարկն ընդունվել է խորհրդարանում: Ուստի հավանական է, որ առաջիկա ութ ամիսների ընթացքում բռնագրավված տարածքներում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այդ  պատճառով նույնպես մեծացել է Նեթանյահուի վրա քաղաքական ճնշումը, այնպես որ նա հարկադրվեց չեղարկել իր այցը ԱՄԷ: Այց, որը շատ կարևոր էր Նեթանյահուի քաղաքական ցուցադրությունների տեսանկյունից:

Բենիամին Նեթանյահուն նաև միջկուսակցական խնդիրներ է դիմագրավում: Ավելի վաղ, 2019թ. դեկտեմբերին, քննադատություններ էին ուղղված կուսակցության ներսում Նեթանյահուի քայլերի դեմ, սակայն նա հաջողեց Լիքուդ կուսակցության ընտրություններում հաղթել մրցակից Գիդեոն Սաարին: Այնուհետև Գիդեոն Սաարն ու իր դաշնակիցներն առանձնացան Լիքուդ կուսակցությունից և հայտարարեցին, որ իրենք վստահության քվե չեն տալիս Նեթանյահուին: Իսկ եթե Լիքուդ կուսակցությունը մեծամասնություն կազմի խորհրդարանական ընտրություններում, իրենք կմիանան ընդդիմությանը և վարչապետի պաշտոնն ստանձնելու համար չեն քվեարկիւ Նեթանյահուի օգտին:

Հաշվի առնելով այս իրավիճակը,  պարզ է, որ խորհրդարանական վաղաժամ ընտրությունների անցկացումը չի բխում  Նեթանյահուի շահերից, որովհետև անգամ եթե Լիքուդը հաղթի ընտրություններում, Նեթանյահուն պետք է մրցակցի Ավիգդոր Լիբերմանի, Բենի Գանցի և Գիդեոն Սաարի հետ: Կարելի է ասել, որ Նեթանյահուի երեկվա դաշնակիցները և այսօրվա մրցակիցները վճռակամ են նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու հարցում: