Մեկնաբանություն- Ամերիկյան պատժամիջոցների գագաթնակետին Իրանն ու Վենեսուելան ամրապնդում են համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129762-Մեկնաբանություն_Ամերիկյան_պատժամիջոցների_գագաթնակետին_Իրանն_ու_Վենեսուելան_ամրապնդում_են_համագործակցությունը
Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին ու պատժամիջոցներին, Իրանի և Վենեսուելայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման շրջանակներում, Կարակասի կողմից պահանջված վառելիք տեղափոխող իրանական նավթատարը կրկին ժամանել է Վենեսուելայի Ջոզե նավահանգիստ:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 12:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ամերիկյան պատժամիջոցների գագաթնակետին Իրանն ու Վենեսուելան ամրապնդում են համագործակցությունը

Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին ու պատժամիջոցներին, Իրանի և Վենեսուելայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման շրջանակներում, Կարակասի կողմից պահանջված վառելիք տեղափոխող իրանական նավթատարը կրկին ժամանել է Վենեսուելայի Ջոզե նավահանգիստ:

Վերջին տարիներին ԱՄՆ-ը փորձում էր տապալել Վենեսուելայի ձախակողմյան կառավարությունը կամ ստիպել նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռանալ իշխանությունից: Ուստի Վենեսուելան երկար ժամանակ գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների ճնշման տակ: Էներգետիկ էմբարգոյի հետևանքով, Վենեսուելայում  առաջացել է բենզինի և նավթամթերքի դեֆիցիտ:  

Մինչ այժմ, սակայն, ԱՄՆ քաղաքականությունները, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, սպառնալիքները, հեղաշրջումները, աջակցությունն ընդդիմությանը և  քաղաքական միջամտությունները ձախողվել են: Իսկ նախորդ շաբաթ կայացած Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և  ընտրություններում Մադուրոյի վճռական հաղթանակը ևս մեկ անգամ վկայում են Վենեսուելայի վրա առավելագույն ճնշման Վաշինգտոնի քաղաքականության և դրա միջամտությունների անարդյունավետության և ձախողման մասին:

Վենեսուելան ամրապնդել է իր հարաբերությունները այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ Իրանը օգնության է հասել Վենեսուելային: Վերջին մի քանի ամիսների ընթացքում, չնայած ԱՄՆ բոլոր սպառնալիքներին, Իրանը բենզինով բեռնված մի քանի տանկեր է ուղարկել Վենեսուելա, ինչն ավելի է զայրացրել ամերիկյան պաշտոնյաներին:

«Վենեսուելայի ափեր  իրանական տանկերների ժամանումը ցավալի ապտակ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկյան իմպերիալիզմին», - գրում է  քաղաքական փորձագետ Աբդուլ Բարի Բաթուն:

Այս բեռներն ուղարկելուց կարճ ժամանակ անց, և չնայած Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների բոլոր հակառակություններին և սպառնալիքներին, Իրանը բացեց Կարակասում Վենեսուելայի ամենամեծ խանութներից մեկը `«Մեգասիսը»: Դա հերթական անգամ  զայրացրեց ամերիկյան պաշտոնյաներին: Մի խումբ կոնգրեսականներ նամակներ գրեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՝ նախազգուշացնելով Իրանի և Վենեսուելայի հարաբերությունների ընդլայնման մասին:

Առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն Իրան-Վենեսուելա հարաբերությունների առաջնահերթությունն է:  Ինչպես ընդգծել է  Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան.  «Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցներին և սահմանափակումներին, երկու երկրների միջև քաղաքական կապերը,  առևտրային փոխանակումները և ռազմավարական և տնտեսական համագործակցությունը կանոնավոր բնույթ են ստացել»:

Չնայած թե Իրանը, թե Վենեսուելան գտնվում են ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների ճնշման տակ, սակայն շարունակում են ամրապնդել հարաբերություններն առանց վախենալու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներից ու ճնշումներից: Այս առումով, իրանական նավթատար բեռնատարների ժամանումը Վենեսուելայի նավահանգիստներ հաստատում է երկու երկրների վճռականությունը և ԱՄՆ պատժամիջոցների անարդյունավետությունը, և իրականում համարվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հերթական ձախողումը: