Մեկնաբանություն- Իրանի առաջնորդն ընդգծում է գեներալ Սուլեյմանիի մարդասպաններից վրեժ լուծելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129786-Մեկնաբանություն_Իրանի_առաջնորդն_ընդգծում_է_գեներալ_Սուլեյմանիի_մարդասպաններից_վրեժ_լուծելու_անհրաժեշտությունը
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունը մի իրադարձություն է, որը կարելի է վերլուծել և քննարկել Իրանի դեմ Միացյալ Նահանգների երկարամյա ռազմական գործողությունների շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 13:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի առաջնորդն ընդգծում  է գեներալ Սուլեյմանիի մարդասպաններից վրեժ լուծելու անհրաժեշտությունը

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունը մի իրադարձություն է, որը կարելի է վերլուծել և քննարկել Իրանի դեմ Միացյալ Նահանգների երկարամյա ռազմական գործողությունների շրջանակում:

Չորեքշաբոի օրը Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նահատակ  գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցի առիթով նրա ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտը դնելով այս պատմական փաստի վրա, գեներալ Սուլեյմանիի նահատակությունը անվանել է պատմական դեպք և  նշել, որ նահատակ Սուլեյմանին իրանցիների համար դարձել է ազգային հերոս, և  իսլամական ումմայի հերոս: Որպես ռազմական ստրատեգ ՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանին բացահայտեց ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարի կեղծ լինելը: Դիմադրության աշխարհագրության մեջ գեներալ Սուլեյմանիի գծած պլանները ձախողեցին տարածաշրջանը բաժանելու ԱՄՆ-- և Իսրայելի ծրագիրը:

Գեներալներ Ղասեմ Սուլեյմանին և Աբու Մեհդի ալ Մոհանդեսն իրենց ուղեկցող ութ այլ անձնաց հետ միասին,  նահատակվեցին 2020 թ.-ի հունվարի 3-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հրամանով՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով: Գեներալներ Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի փառահեղ հուղարկավորությունը նշանակալից պատասխան էր Միացյալ Նահանգներին և ցույց տվեց, որ  ԱՄՆ-իի հանդեպ ատելությունը գագաթնակետին է հասել շատ այլ ժողովուրդների շրջանում: Գեներալ Սուլեյմանիի սպանությունը Թրամփի և նրա խորհրդականների կողմից այդ երկրի հեգեմոնիայի անկումը հետաձգելուն ուղղված քայլ էր: Համաշխարհային հասարակական կարծիքն այժմ ԱՄՆ-ին համարում է խաղաղության և մարդկության թշնամին, որի միակ նպատակը տարածաշրջանում գտնվող երկրների էներգետիկ ռեսուրսների  թալանն է:

Ընդգծելով, որ նահատակ Սուլեյմանին թե իր կենդանության օրոք և թե իր նահատակությամբ հաղթեց իմպերիալիզմին, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իրաքում և Իրանում նահատակներ Սուլեյմանիի ու  Աբու Մեհդի ալ Մոհանդեսի միլիոնավոր քաղաքացիների մասնակցությամբ կայացած  հուղարկավորությունը և հիշատակի արարողությունները, զարմացրեցին իմպերիալիզմի փափուկ պատերազմի գեներալներին, ինչն առաջին ամուր ապտակն  էր ամերիկացիներին»:

Անդրադառնալով Այն ալ Ասադ ռազմաբազայի հրթիռային հարձակմամբ ԱՄՆ-ի հասցված   հերթական ապտակին, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ավելի ուժգին ապտակը կլինի ծրագրակազմային գերակայությունը իմպերիալիզմի սին հեգեմոնիայի նկատմամբ, ինչը պահանջում է հեղափոխական երիտասարդության և հավատացյալ էլիտայի  ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանից ամերիկացիների վտարումը, որի համար պահանջվում են բոլոր ժողովուրդների ջանքերը և դիմադրության քաղաքականությունները»:

Հեղափոխության Գերագույն Առաջնորդն ընդգծել է  նաև ռազմական ու տնտեսական ոլորտներում հզորությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է, որ ռազմական գործողությունները միայն Թրամփի ԱՄՆ-ին չեն պատկանում, հավելելով, որ Օբամայի Ամերիկան ​​նույնպես վատ բաներ է արել Իրանի ժողովուրդի նկատմամբ: Այաթոլլահ Խամենեին նույնպես եվրոպական երեք երկրների վարքագիծը անվանել է վիրավորական, երկդիմի, պառակտիչ և կեղծավոր:

Հեղափոխության Գերագույն առաջնորդն իր այսօրվա ելույթում շեշտը դրել է ռազմավարական այն կետի վրա, որ միայն դիմադրությամբ, խոհեմությամբ և համարձակությամբ կարող ենք դեմ կանգնել իմպերիալիստական տերությունների պարտադրանքին: Նահատակ Սուլեյմանին իրականում դրսևորեց այս խոհեմության և քաջության օրինակը, որը արդյունավետ դարձրեց կայունության և դիմադրության հստակ ուղին: