Մեկնաբանություն. Արևմուտքը մարդու իրավունքների հարցը շահարկում է՝ Իրանին ճնշելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129864-Մեկնաբանություն._Արևմուտքը_մարդու_իրավունքների_հարցը_շահարկում_է_Իրանին_ճնշելու_համար
Իրանի ԱԳՆ խոսնակն անօրինական է որակել ՄԱԿ-ի ԳԱ-ում  մարդու իրավունքների հարցով հակաիրանական բանաձևի վավերացումը, նշելով.«Հակաիրանական բանաձևի հեղինակները, միջազգային կառույցներից որպես միջոց են օգտվում՝ իրենց նպատակներին հասնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 07:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Արևմուտքը մարդու իրավունքների հարցը  շահարկում է՝ Իրանին ճնշելու համար

Իրանի ԱԳՆ խոսնակն անօրինական է որակել ՄԱԿ-ի ԳԱ-ում  մարդու իրավունքների հարցով հակաիրանական բանաձևի վավերացումը, նշելով.«Հակաիրանական բանաձևի հեղինակները, միջազգային կառույցներից որպես միջոց են օգտվում՝ իրենց նպատակներին հասնելու համար»:

Հինգշաբթի օրն արձագանքելով ՄԱԿ-ի ԳԱ-ում Կանադայի առաջարկով և եվրոպական երկրների, ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակցությամբ հակաիրանական բանաձևի ընդունմանը, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Կանադայի կառավարության ու այս բանաձի մյուս հեղինակների քայլը, քաղաքական կարճատես մտադրությունների իրականացման համար մարդու իրավունքների հասկացությունների ու արժեքների շահարկման  բացահայտ նմուշ է և դատապարտելի»:

ՄԱԿ-ի ԳԱ-ում Կանադայի կողմից առաջարկված հակաիրանական բանաձևը վավերացվել է 80 կողմ ձայով: Շուրջ 115 երկիր չի աջակցել այս բանաձևին: Սա վկայում է, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը դեմ է մարդու իրավունքների հարցում խտրական ու ընտրովի մոտեցումներին:

Մարդու իրավունքների հարցում Արևմուտքը մշտապես խտրական քաղաքականություն է որդեգրել Իրանի վերաբերյալ: Մարդու իրավունքների հարցով Իրանի վրա ճնշումներ են գործադրվում, այն էլ այն դեպքում, երբ տնտեսական պատժամիջոցները, դեղերի ներմուծման դեմ կիրառված պատժամիջոցները և Իրանի ավագ պատասխանատուների սպանությունը մարդու իրավունքների խախտումներ են, սական արևմտյան երկրները այդ հարցում լռում են:

ՄԱԿ-ի ԳԱ-ում հակաիրանական բանաձև ընդունողների անցյալը լի է մարդկային իրավունքների բացահայտ ու համակարգված խախտումներով, հատկապես ռազմական միջամտության ու Արևմտյան Ասիայի որոշ երկրներին զենքի վաճառքի միջոցով:

Եմենում հակամարդկային հանցագործությունների նկատմամբ Արևմուտքի լռությունը, արաբական որոշ երկենրին զենքի վաճառքը և Եմենի ժողովրդի սպանության համար այդ զենքերի կիրառումը վկայում է մարդկային իրավունքների հարցում արևմուտքի երկակի մոտեցումների մասին:

Մարդու իրավունքների հարցով Արևմուտքի անցած ճանապարհի քննարկումը վկայում է, որ այն դեպքերում, երբ վտանգվում են եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի շահերը, նրանք մարդու իրավունքները որպես միջոց շահարկում են իրենց ընդդիմադիր երկրներին ճնշելու համար:

Արևմուտքի այս ապակառուցողական քայլերը չեն նպաստում գլոբալ մասշտաբով մարդու իրավունքների վիճակի բարելավմանը և միայն ծառայում են արևմտյան որոշ երկրների քաղաքականությունների շարունակմանը՝ անկախ երկրներին ճնշելու համար:

Iran Press գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող  երկու  տարբեր հայացքներին, Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Ալի Բաղերի Քանին ասել է.«Առաջին մոտեցումը արևմուտքցիների հայացքն է, որ արևմտյան մարդկային իրավունքները սերում են իրենց շահերից ու քաղաքականություններից և մյուսը Իրանի մոտեցումն է, ում քաղաքականությունները դրված են մարդու իրավունքների հիմքի վրա»:

Մարդու իրավունքներն Արևմուտքի գործիքներից  է և այս պայմաններում մարդու իրավունքների հարցով Արևմուտքի մոտեցումները այդ թվում Կանադայի առաջարկով և ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակցությամբ վավերացված հակաիրանական վերջին բանաձևն Իրանի դեմ առավելագույն ճնշման շարունակությունն է՝ իրենց նպատակներին և շահերին հասնելու համար: