Մամուլի տեսություն 21-12-2020
Լեռնային Ղարաբաղի, այսինքն մնացած տարածքների իրավական կարգավիճակը դեռ որոշված չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի գործը մնում է բաց:
Մարդոմսալարի օրաթերթ
Թուրքիայի շահը Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից
Չնայած Ադրբեջանը իր հաղթանակի համար պարտական է Թուրքիային, Ռուսաստանը պահպանում է իր դերը որպես տարածաշրջանային տերություն: Արդյունքում, պետք է տեսնել, թե արդյոք Ռուսաստանը այդ ժամանակ հաշվի կառնի՞ Թուրքիայի շահերը Սիրիայում և այլուր թե ոչ:
Իրան դիպլոմասի կայքի համաձայն, «Նիկոլաս Դանֆորտը Responsive Estate Craft-ում հրապարակված հոդվածում գրել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը 2011-ին հայտարարել է, որ եթե պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև Թուրքիան բախվելու է ռիսկի քանի որ հասարակության ճնշումը, ամենայն հավանականությամբ, Անկարային մղելու է միջամտել պատերազմին ու աջակցել Բաքվին ինչը դեմ է այդ երկրի արտաքին քաղաքականության շահերին»:
Հոդվածում եզրակացվում է, որ Թուրքիայի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են կանխելու Երևան-Բաքու պատերազմը, ինչը նրանց համար «սարսափելի սցենար» կլինի:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական թերթ. Բայդենը ՀԳՀԾ-ի հարցում համաձայն է Իսրայելի հետ
Սիոնիստական «Եդիոթ Ահարոնոթ» օրաթերթը անդրադարձել է Իրանի շուրջ Իսրայելի պաշտոնյաների և Բայդենի կուլիսային համաձայնության մասին:
Սիոնիստական օրաթերթը գրել է, որ իսրայելցի և ամերիկացի պաշտոնատարների միջև նախնական բանակցությունների ընթացքում, իսրայելցիները խոստացել են բացահայտորեն չհակառակվել Բայդենին և նրա թիմին՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցում:
Թերթը գրել է. «Այնուամենայնիվ, իսրայելցի պաշտոնյաները խորհուրդ կտան ԱՄՆ նոր վարչակազմին չվերադառնալ ՀԳՀԾ, որտեղից դուրս եկել է Դոնալդ Թրամփը և փնտրել նոր համաձայնագիր»:
Սիոնիստական թերթը հստակեցրել է. «Իսրայելը ցանկանում է նաև նոր համաձայնագիր, որը կսահմանափակի Իրանի տարածաշրջանային գործունեությունը Մերձավոր Արևելքում»:
Իրան օրաթերթ
Իրանի առավելությունները Ղարաբաղի վերակառուցման համար
Ադրբեջանի նախագահը կոչ է արել բարեկամ երկրներին ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը: Այն երկրների շարքում, որոնք Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, Իրանը առավելագույն առավելություններն ունի Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար: Իրանական ընկերությունները և կապալառուները, գործիքակազմի և ծրագրակազմի ոլորտներում և մարդուժի ոլորտում պատերազմից հետո երկրի վերակառուցման և արդիականացման փորձ ունեն: Բացի այդ, Իրանի գործունեությունն արտերկրում շատ լավ արդյունքներ է ունեցել: Իրանական ընկերությունները խոշոր նախագծեր են իրականացրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Պակիստանը, Վենեսուելան, Շրի Լանկան, Սիրիան և շատ այլ երկրներ:
Բարձր գիտական կարողություն ունեցող մեր աշխատուժը գիտականորեն և տեխնիկապես բարձր է տարածաշրջանից և գերազանցում է աշխարհի շատ երկրներին:
Աֆթաբե Յազդ
Լեռնային Ղարաբաղի գործը դեռ բաց է
Լեռնային Ղարաբաղի պատերազմի հրադադարի մասին համաձայնագրի դրույթներում նշված չէ Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքների իրավական կարգավիճակի մասին: Այն կդառնա՞ ինքնավար, կվերադառնա՞ Ադրբեջանին, ոչինչ չի որոշվել: Այդ կապակցությամբ որոշումը կկայացվօ առաջիկա 5 տարում: Չնայած 7 շրջանների հարցը լուծված է, բայց Լեռնային Ղարաբաղի գործը բաց է:
aysor.am
Սիրիան հայտարարել է երկրում ռուսական զորքերի ներկայության անհրաժեշտության մասին
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել է Սիրիայում ռուս զինվորականների ներկայության անհրաժեշտության մասին, այս մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ ընդհանուր հաղթանակներ են գրանցվել ահաբեկչության դեմ պայքարում:
«Դա չի նշանակում, որ ահաբեկչությունն ավարտվել է, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում են խրախուսել ահաբեկչական կազմակերպություններին ավելի ակտիվ լինելը՝ այդ տարածքում ԱՄՆ ներկայությունն արդարացված ապահովելու համար... Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է տարբեր ձևերով և միջոցներով», - ասել Սիրիայի արտգործնախարարը:
Նա հավելել է, որ «Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն օգտակար է, այլ անհրաժեշտ է»:
lragir.am
Մոսկվան և Բաքուն սերտ ու կառուցողական երկխոսություն են վարում բոլոր հարցերի շուրջ. Պեսկով
Մոսկվան և Բաքուն սերտ ու կառուցողական երկխոսություն են վարում բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը։ Հայտնում է Ռիա Նովոստին։
«Մոսկվան և Բաքուն գտնվում են կանոնավոր և կառուցողական երկխոսության մեջ բոլոր հարցերի շուրջ»,-ասել է Պեսկովը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին՝ արդյոք Ադրբեջանը և Ռուսաստանը ռուսական խոցված ուղղաթիռի հարցով համագործակցում են․ «Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս հարցի վերաբերյալ»,-հավելել է նա։
News.am
Գորիսցիները հաղթեցին. Նիկոլ Փաշինյանը չեղարկեց այցը Գորիս, Կապան եւ Մեղրի քաղաքներ
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 21–ին, չեղարկեց իր նախապես պլանավորված այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։ Այս մասին նա հայտարարեց Սիսիանում։
«Սադրանքների չենք տրվելու։ Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում։
«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի, ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այցելելու է Կապան, Գորիս եւ Մեղրի քաղաքներ, սակայն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ եղավ միայն Սառնակունք գյուղում, ապա Սիսիան քաղաքում։ Սիսիանի եկեղեցիում տեղի ունեցավ միջադեպ. եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել նրա ձեռքը։
1in.am
Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ:
orakarg.com
Թուրքիայի ԱԳ նախարարը «ընկերական խորհուրդ» է տվել հույն գործընկերոջը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերբերյալ հոդվածին։ Այս մասին փոխանցում է Ermenihaber լրատվականը:
Չավուշօղլուն մասնավորապես գրել է․
«Սիրելի Նիկո, ահա մի ընկերական խորհուրդ նոր տարվա համար․ Դադարիր օգնություն խնդրել ուրիշներից և վնասել հույն ժողովրդի հեղինակությունը։ Թող 2021 թվականը այնպիսի տարի լինի, երբ մենք, ուղիղ կերպով, անկեղծորեն և լրջորեն խոսելով, արդարացիորեն կքննարկենք մեր տարաձայնությունները»։
Հիշեցենք, որ Դենդիասը հոդվածում նշել էր, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս ԵՄ օրակարգ էին իջեցրել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառի արգելք սահմանելու հարցը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին Հունաստանի ԱԳ նախարարը գրել էր․ «ՆԱՏՕ-ի ամբողջականությունը սաբոտաժի ենթարկելու հիմնավորմամբ ԱՄՆ-ն պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ»։