Մեկնաբանություն. Ռուսաստանն ընդգծել է Ղարաբաղից ահաբեկիչներին հեռացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130030-Մեկնաբանություն._Ռուսաստանն_ընդգծել_է_Ղարաբաղից_ահաբեկիչներին_հեռացնելու_անհրաժեշտությունը
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է իր երկրում և տարածաշրջանում ծայրահեղական ահաբեկիչների ներկայության հետևանքների կապակցությամբ: Ղարաբաղում նրանց ներկայությունը շաունակվելով, Մոսկվան կրկին զգուշացրել է այդ ներկայության լուրջ հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 08:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսաստանն ընդգծել է Ղարաբաղից ահաբեկիչներին հեռացնելու անհրաժեշտությունը

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է իր երկրում և տարածաշրջանում ծայրահեղական ահաբեկիչների ներկայության հետևանքների կապակցությամբ: Ղարաբաղում նրանց ներկայությունը շաունակվելով, Մոսկվան կրկին զգուշացրել է այդ ներկայության լուրջ հետևանքների կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովն ասել է.«Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում զինյալների մասնակցությունը արձանագրված փաստ է, որը հաստատեցինք ոչ միայն մենք»: Նա կարևորել է Ղարաբաղից այդ զինյալների հեռացվելը:

Այդ ռուս պաշտոնյայի զգուշացումը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի հաստատումից հետո ևս Ղարաբաղում ներկա են ծայրահեղական վարձկանները, որոնց թիվը հասնում է երկու հազարի:

Ղարաբաղում ծայրահեղական վարձկանների ներկայության մասին մտահոգությունն ավելի շատ բխում է նրանից, որ Ադրբեջանում, հատկապես Իրանի սահմանների մոտակայքում նրանց ներկայությունը կշարունակվի և կտարածվի Հարավային Կովկասում, ապա Ռուսաստանում: 

Որոշ ժամանակ առաջ, Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել է. «Ղարաբաղը կարող է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դարպաս դառնալ տարածաշրջանի երկրներ, այդ թվում Ռուսաստան մուտք գործելու համար»: ԱՊՀ երկրների վեբինարի կարգով կայացած վեհաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ղարաբաղում պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը:

Ներկայումս, Կովկասի ինքնավար հանրապետություններում, Ռուսաստանը դիմակայում է ահաբեկչությանը: Հետևաբար Մոսկվան ահաբեկիչների վտանգն զգալով, թե իր երկրում և թե իր սահմաններից դուրս, այսինքն՝ Սիրիայում, պայքարել է նրանց դեմ:

Սակայն ծայրահեղական ահաբեկիչներին վերապատրաստելու, զինելու և ճգնաժամային տարածքներ, այդ թվում Լիբիա և այսօր Ղարաբաղ նրանց գործուղելու Անկարայի քաղաքականությունը խիստ մտահոգություն է պատճառել Ռուսաստանին:

Գեոպոլիտիկակն հարցերի փորձագետ՝ Փիեր Էմանուել Թոմանի համոզմամբ, հնարավոր է Թուրքիայի աջակցությամբ, Կովկասում համախմբվեն ողջ աշխարհի ահաբեկիչները:

Իհարկե Ռուսաստանը միայնակ չէ այդ հարցում և Իրանը նույնպես բազմիցս զգուշացրել է Ղարաբաղում և իր սահմանների մոտակայքում ահաբեկիչների ներկայության և նրանցից բխող անվտանգության սպառնալիքների կապակցությամբ: Անշուշտ Կովկասում ծայրահեղական խմբերի ներկայության շարունակվելը, անվտանգության նոր սպառնալիքների պատճառ է դառնալու, որոնց դիմագրավումը Ադրբեջանի հարևան երկրների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն է պահանջում: