Մեկնաբանություն - ԱՄՆ-ն խոչընդոտներ է առաջացրել կորոնավիրուսի պատվաստանյութն Իրան առաքելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130097-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_խոչընդոտներ_է_առաջացրել_կորոնավիրուսի_պատվաստանյութն_Իրան_առաքելու_հարցում
Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների շարունակումը խոչընդոտել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաքումն Իրան և պատժամիջոցի ենթարկված այլ երկրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 14:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ն խոչընդոտներ է առաջացրել կորոնավիրուսի պատվաստանյութն Իրան առաքելու հարցում

Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների շարունակումը խոչընդոտել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաքումն Իրան և պատժամիջոցի ենթարկված այլ երկրներ:

Ամերիկյան իրավապաշտպան խմբերի կոալիցիան ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է վստահեցնի որ Իրանի համար չի արգելափակի  կորոնավիրուսի պատվաստանյութերի գնման համար վճարումների ճանապարհը: Նրանք հայտարարել են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալու ճանապարհին առաջացած խոչընդոտներն Իրանին անհավասար պայմաններում եբ դնում պատվաստանյութեր հայթայթող այլ երկրների հետ:

Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում, պետք է ապահովվի ԱՀԿ-ի կողմից հաստատված  առողջապահական, բժշկական սարքավորումների և պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր երկրներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի կողմից իր բնակիչների համար պատվաստանյութի սրտադրումը և մյուսներին մոռանալն անընդունելի է և որ զարգացած երկրները պետք է ավելի շատ ջանք գործադրեն այլ երկրներին աջակցելու համար:

ԱՄՆ կառավարությունը խստացրել է պատժամիջոցները որոշ երկրների, այդ թվում Իրանի դեմ, նրանց համար դժվարացնելով դեղորայքի, բժշկական սարքավորումների և պատվաստանյութերի հասանելիությունը:

ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ Իրանի տնտեսության դեմ համապարփակ պատժամիջոցները չեն տարածվում դեղորյքի ոլորտի վրա, բայց գործնականում դեղորայքի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել կապված բանկային պատժամիջոցների, արտարժույթի փոխանակման սահմանափակումների հետ:  Այս իրավիճակը դժվարացրել է որոշակի հիվանդությունների և գրիպի պատվաստանյութերի հասանելիությունը և ներմուծումը:

Իրանի կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական ​​կոմիտեի քարտուղար դոկտոր Մոստաֆա Ղանեին ասել է. «ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պատժամիջոցները թիրախավորում են հասարակությանը: Գրիպի պատվաստանյութի դեպքում մենք տեսանք, որ մինչ պատվաստանյութը գնվել և գումարը վճարվել էր, սակայն այն չհասավ մեր քաղաքացիներին: 

ԱՄՆ պաշտոնյաները փորձել են ժխտել իրենց անմարդկային քաղաքականությունը` տարբեր երկրների նկատմամբ կիրառելով ծանր պատժամիջոցներ և ճնշում` թշնամական և միջամտական ​​նպատակներին հասնելու համար:

Բայց դեղերի և պատվաստանյութերի ոլորտում նման քաղաքականությունների իրականացումը, հատկապես այն ժամանակ, երբ միլիոնավոր կյանքեր վտանգի տակ են հայտնվել Covid 19 հիվանդության պատճառով, հարուցել է միջազգային հանրության և իրավապաշտպան խմբերի բողոքը: Նույնիսկ ԱՄՆ կոնգրեսի որոշ անդամներ բողոքել են նման վարքի դեմ:

ԱՄՆ կառավարությունը, կարծես, չի հրաժարվում իր անմարդկային քաղաքականությունից`հիվանդներին և կարիքավորներին դեղորայքի և բժշկական սարքավորումների հասանելիությունից զրկելու համար, քանի դեռ աշխարհը չի միավորվել այդ քաղաքականության դեմ: