Մեկնաբանություն. Իրանը խստորեն զգուշացրել է ԱՄՆ-ի ցանկացած ռազմական արկածախնդրության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130138-Մեկնաբանություն._Իրանը_խստորեն_զգուշացրել_է_ԱՄՆ_ի_ցանկացած_ռազմական_արկածախնդրության_կապակցությամբ
Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա վերջերս իրականացված հրթիռային հարձակումներում Թեհրանի դերակատարության պատրվակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալի հայտարարություններն արժանացել են Իրանի խիստ արձագանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 14:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը խստորեն զգուշացրել է ԱՄՆ-ի ցանկացած ռազմական արկածախնդրության կապակցությամբ

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա վերջերս իրականացված հրթիռային հարձակումներում Թեհրանի դերակատարության պատրվակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալի հայտարարություններն արժանացել են Իրանի խիստ արձագանքին:

Պատասխանելով Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակման մեջ Իրանին մեղադրելու Թրամփի հայտարարությանը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Արտերկրում Ձեր քաղաքացիներին վտանգավոր կացության մեջ դնելը , չի կարող ուշադրությունները շեղել ներքին աղետալի ձախողումներից: Թրամփ քո լեզվով»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նույնպես ասել է, որ նման հայտարարություններն ու մեղադրանքներն անհիմն են և մտացածին, որի միջոցով Սպիտակ տունը նպատակ ունի ստվերել  այն շատ ծանր իրավիճակը, որում հայտնվել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Կիրակի օրը մի քանի հրթիռ է ընկել Բաղդադում մեր դեսպանատան մոտ: Գուշակեք թե որտեղից էին եկել դրանք: Իրանից»:

ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Մենք շշուկներ ենք լսում Իրաքում ամերիկացիների դեմ այլ հարձակումներ իրականացվելու մասին: Եթե մեկ ամերիկացի սպանվի, ես Իրանին կհամարեմ այդ սպանության պատասխանատուն»:

Իրանի դեմ Թրամփն այն դեպքում է անհեթեթ հայտարարություններ անում ու սպառնում  երբ Արևմտյան Ասիայում ամերիկացի ուժերի հրամանատար գեներալ Քենեթ Մաքքենզին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում բախվել Իրանի հետ:

Թրամփն ներկայումս Իրանի դեմ ռազմական սպառնալիք է հնչեցնում: Փաստրեն նա փորձում է ելք գտնել նախագահական ընտրություններում իր պարտությունը հատուցելու համար և իր կառավարության վերջին օրերին հզոր ներկայանալ: Նա կարծում է, որ Իրանին սպառնալով կարող է հասնել իր սին նպատակին: 

Թրամփը և նրա վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանին մեղադրելով, ոչ միայն կանխում են Իրաքում ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումների շարունակումը, այլև ցույց են տալիս իրենց ուժն ու հեղինակությունը Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների մոտ: Փաստն այն է, որ հաշվի առնելով  2020 թվականի հունվարին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար՝ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Հաշդ ալ-Շաբիի  ուժերի փոխհրամանատար  Աբու Մահդի ալ-Մուհանդեսի սպանությունից հետո Իրաքի խորհրդարանի ընդունած որոշումը, Իրաքի ջիհադական խմբերը պահանջում  են, որ որքան հնարավոր է ամերիկացի զինծառայողները շուտ հեռանան Իրաքից:

Միևնույն ժամանակ, Թրամփը պետք է հիմնավոր ապացույցներ ներկայացնի Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումներում Իրանի դերակատարության մասին: Թրամփը նման անհիմն հայտարարություններ անելով նպատակ ունի իրանաֆոբիա տարածել արևմտյան Ասիայում: Թեհրանը հայտարարել է, որ ամենայն խստությամբ կպատասխանի Վաշինգտոնի ցանկացած ռազմական գործողությանը:

Ամերիկացի քաղաքագետներ Քեթրին Ուիլբերգերի և Դասթին Ուոքերի խոսքերով ՝ ԱՄՆ ամենաառաջատար և բարձրակարգ  զինված ուժեր Արևմտյան Ասիա ուղարկելը, Իրանի քայլերը  կանխելու արդյունավետ կամ կայուն միջոց չէ: Այս մոտեցման շարունակվելու հետևանքով կվատնվեն ամերիկյան դոլարները,կնվազի ռազմական պատրաստվածությունը և ԱՄՆ-ն կզրկվի  Չինաստանի և Ռուսաստանի հետ մրցակցելու և նրանց զսպելու համար  պատրաստ ուժեր ունենալուց: