Մեկնաբանություն - ԵՄ և Բրիտանիան համաձայնույան են եկել համաձայնություն հետբրեքզիթյան ժամանակահատվածի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130173-Մեկնաբանություն_ԵՄ_և_Բրիտանիան_համաձայնույան_են_եկել_համաձայնություն_հետբրեքզիթյան_ժամանակահատվածի_վերաբերյալ
Եվրամիությունը և Բրիտանիան հինգշաբթի (դեկտեմբերի 24-ին) վերջապես համաձայնության եկան հետբրեքզիթյան մեխանիզմի մանրամասների և առևտրային հարաբերությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԵՄ և Բրիտանիան համաձայնույան են եկել համաձայնություն հետբրեքզիթյան ժամանակահատվածի վերաբերյալ

Եվրամիությունը և Բրիտանիան հինգշաբթի (դեկտեմբերի 24-ին) վերջապես համաձայնության եկան հետբրեքզիթյան մեխանիզմի մանրամասների և առևտրային հարաբերությունների շուրջ:

Հայտարարելով լուրը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վան դեր Լայնը Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնությունը որակեց որպես լավ, արդար և հավասարակշռված և շեշտեց, որ պատմական համաձայնագիրը պաշտպանում է Եվրամիության շահերը:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը Կանադայի և Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի ոճով, որը երաշխավորում է ներմուծումն ու արտահանումը առանց քվոտաների և սակագների, հասել է խոշորագույն առևտրային համաձայնագրի, հույս հայտնելով, որ գործարքը կխթանի Բրիտանիայի և Եվրամիության միջև առևտրի աճին:

Համաձայնագիրը ձեռք է բերվել ամիսներ շարունակ առևտրային հարաբերությունների ապագայի և հատկապես ներքին ջրերում ձկնորսության հարցերի շուրջ փակուղային բանակցություններից հետո: Առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ Բրյուսել-Լոնդոն բանակցությունները բախվել էին մեծ մարտահրավերների, այնպես որ վերլուծաբաններն ու եվրոպական և բրիտանական բարձրաստիճան պաշտոնյաները հիասթափություն էին հայտնել գործարքի կապակցությամբ: Ջոնսոնն այժմ հայտարարում է բանակցություններում հաղթանակի մասին՝ հավելելով.«Մենք վերջապես վերահսկողություն ենք հաստատել մեր սեփական ջրերում փողի, սահմանների, օրենքների, առևտրի և ձկնորսության վրա և  այն ամենը, ինչ խոստացվել էր Բրիտանիայի ժողովրդին 2016-ի հանրաքվեի ընթացքում և ընդհանուր ընտրություններում, ձեռք է բերվել այս համաձայնագրով»: Ջոնսոնի կարծիքով, Լոնդոնը կարողացել է իր պայմանները  պարտադրել Եվրամիությանը: Բայց այս պնդումը մերժվել է ընդդիմության կողմից: 

Ըստ դեկտեմբերի 24-ի պայմանագրի, 2021 թվականի հունվարի 1-ից, երբ ավարտվում է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու շրջանը, երկու երկրների միջեւ արտահանումն ու ներմուծումը կշարունակվեն առանց մաքսային սակագների: Դեկտեմբերի 24-ի համաձայնագիրը կանխելու է ԵՄ-ից Բրիտանիայի՝ առանց համաձայնության դուրս գալու  սցենարի իրականացումը:

Այս սցենարի իրականացումը կարող է երկու կողմերի միջև առևտրի ապագան շատ բարդացնել, և ԱՀԿ-ի առևտրի սակագների կիրառմամբ Բրիտանիայում կարող են լինել ապրանքների պակաս և բարձր գներ:

Այնուամենայնիվ որոշ  խնդիրներ մնում են չլուծված, այդ թվում ՝ Ջիբրալթարի իրավիճակը: Իսպանիան պահանջում է համատեղ ինքնիշխանություն ունենալ Ջիբրալթարի նկատմամբ, իսկ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությանը  աջակցում է Իսպանիային Ջիբրալթարի ապագայի համար: Բայց Բրիտանիայի պահպանողական կուսակցության որոշ բարձրաստիճան անդամներ հերքել են Ջիբրալթարի նկատմամբ կատարված ցանկացած անօրինություն և դատապարտել  են տարածաշրջանում գերիշխելու Մադրիդի փորձերը:

ԵՄ- Բրիտանիա համաձայնագիրը ԵՄ 27 անդամների հաստատումից հետո կներկայացվի Եվրախորհրդարան վերջնական հաստատման համար: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի սկզբին և Բերքզիթի անցումային շրջանի ավարտին: